Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Շարունակվում են հանդիպումները Մայր բուհի ֆակուլտետների դեկանների հետ 28.11.2015

Շարունակվում են հանդիպումները Մայր բուհի ֆակուլտետների դեկանների հետ

«Քվանտ» վարժարանը միշտ կարևորել է մայր բուհի հետ համագործակցությունը, ինչի շրջանակներում նոյեմբերի 28-ին վարժարանում հյուրընկալեցինք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ․մաթ․ գիտությունների դոկտոր Ռոլանդ Ավագյանին, դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին և դեղագիտության ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Աշոտ Սաղյանին։ Հանդիպմանը ներկա էին քիմիակենսաբանական և ֆիզմաթ հոսքի ավարտական դասարանների աշակերտներ, ուսուցիչներ: Դեկանները ներկայացրեցին իրենց ֆակուլտետներում գործող բաժինների առավելությունները, արդիականությունը, ընդունելության կարգը, պահանջվող քննական առարկաները, հետագայում կրթությունը արտերկրում շարունակելու հեռանկարները: Իհարկե, քիչ չեն նաև դժվարությունները․ այսօր արդեն բավականին հեշտ է բուհ ընդունվելը, քան սովորելը։ Հաջորդ խնդիրը, որը ծառացած է ուսանողների առջև, բուհն ավարտելուց հետո հանրապետության աշխատաշուկայում իրենց տեղը գտնելն է։ Այս ուղղությամբ հանրապետությունում վերջին տարիներին աշխատանքներ են կատարվել․ օրինակ դեղագիտության ոլորտում արդեն գործում են դեղ արտադրող երեք ընկերություններ, լայն աշխատաշուկա է առաջարկում սննդի անվտանգության և որակի վերահսկողության ոլորտը, որի լավագույն մասնագետները հանդիսանում են քիմիական ֆակուտետի շրջանավարտները։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին հյուրերի խոսքը և նրանց ելույթից հետո ուղղեցին իրենց հուզող տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...