Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» թեմայով դասախոսություն է վարում տ․գ․թ․ Արտակ Համբարյանը 27.11.2015

«Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» թեմայով դասախոսություն է վարում տ․գ․թ․ Արտակ Համբարյանը

Նոյեմբերի 26-ին և 27-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում «Քվանտ» վարժարանում հյուրընկալեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Գիտության և ճարտարագիտության քոլեջի կրտսեր պրոֆեսոր, ճարտարագիտական հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, տգթ Արտակ Համբարյանին։ Ծրագիրը նպատակ ունի դպրոցականների շրջանում բարձրացնել իրազեկությունը էներգախնայող լուսավորության արդի միջոցների վերաբերյալ, ինչպես նաև գիտելիքի և տեղեկատվության տարածումը։ Պարոն Համբարյանը վարժարանի ավագ դպրոցի սաների ուշադրությանը ներկայացրեց «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» թեմայով դասախոսությունը։ Թեման բավականին հետաքրքիր էր, և մեր սաները հետաքրքրությամբ ունկնդրեցին պարոն Համբարյանին, ով ավելի քան 10 տարի դասավանդում է ՀԱՀ վերականգնվող էներգիայի դասընթացը և մեծ ներդրում ունի Հայաստանում վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ոլորտի զարգացման գործում։ Իր հերթին Ա Համբարյանը բարձր գնահատեց քվանտականների գիտելիքները և դասախոսության ընթացքում նրանց ակտիվ մասնակցությունը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...