Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Ա» տառի շնորհանդեսը վերածվեց տոնի 05.11.2015

«Ա» տառի շնորհանդեսը վերածվեց տոնի

Դպրոցական յուրաքանչյուր օր պետք է տոն լինի երեխայի համար։ Սակայն առանձնահատուկ կարևորություն ունի որոշակի օրերի տոն դարձնելը։ Դրանից է, օրինակ, «Ա» հնչյուն-տառի ուսուցման օրը։ Նոյեմբերի 2-ը վարժարանի առաջինդասարանցիների համար իսկական տոն էր․ չէ՞ որ նրանք բացահայտեցին այբուբենի զարմանահրաշ աշխարհի առաջին տառը։ Անդրանիկը, Արամը և «Ա» տառով սկսվող անուններ ունեցող մյուս բոլոր աշակերտները դարձան օրվա հերոսներ և թագադրվեցին։ Հետաքրքիր և զվարճալի փազլի միջոցով փոքրիկները ստացան այբուբենի առաջատարին։ Մեծ ուշադրությամբ ունկնդրեցին «Ա» տառի հեքիաթը, պատասխանեցին ուսուցչի բոլոր հարցերին, ոգևորությամբ պատասխանեցին և ստացան մրցանակներ, որից հետո «Ա»-ի աշխարհը նկարեցին։ Այսքան փորձություններ հաղթահարելուց հետո ժամանակն էր թղթին հանձնել իրենց իմացածը, մեր փոքրիկները մեծ պատասխանատվությամբ առաջին անգամ հայոց այբուբենի առաջատար տառը գրեցին։ Օրը վերածվեց իսկական տոնի, իսկ դասի ավարտին փոքրիկները խոստացան սիրել հայոց այբուբենը և լավ սովորել։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...