Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Բյուրականի աստղադիտարանից աստղերը շողացին 8-3 դասարանի աշակերտների համար 25.11.2015

Բյուրականի աստղադիտարանից աստղերը շողացին 8-3 դասարանի աշակերտների համար

Նոյեմբերի 8-ին 8-֊3 դասարանի աշակերտները դասղեկ Լ Հովհաննիսյանի գլխավորությամբ գնացել էին հիանալու աստղերով։ Աստղերը, որոնք նման են երազանքների, աստղադիտակով ավելի ու ավելի մոտիկ էին դառնում, երջանիկ էինք, որ կարող էինք դա տեսնել։ Մենք գտնվում էինք հայազգի հանճարեղ աստղաֆիզիկոս Վ.Համարձումյանի հիմնադրած, այժմ իր անունը կրող Բյուրականի աստղադիտարանում: Այդ օրը այցելեցինք նաև Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք ամրոց, որտեղից մեր տղաները ոչ մի կերպ չէին ցանկանում հեռանալ: Այն, հիրավի, մեր բազմադարյա պատմության անասելի գեղեցիկ վկայություններից է: Եղանք նաև Սուրբ Մարինե (13-րդ դար), Կարմրավոր (7-րդ դար) եկեղեցիներում, իսկ երեկոյան անմոռանալի վառ տպավորություններով վերադարձանք մայրաքաղաք։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...