Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Ճանաչի՛ր Երևանը» խաղ-էքսկուրսիայի միջոցով աշակերտները տեղափոխվեցին Երևան քաղաքի հեռավոր անցյալ 24.11.2015

«Ճանաչի՛ր Երևանը» խաղ-էքսկուրսիայի միջոցով աշակերտները տեղափոխվեցին Երևան քաղաքի հեռավոր անցյալ

Նոյեմբերի 20-ին «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները դասղեկ Փ Դավթյանի գլխավորությամբ այցելեց Երևան քաղաքի պատմության թանգարան։ Էքսկուրսիայից առաջ երեխաները պատկերացնում էին, որ իրենց համար նոր բացահայտումներ են կատարելու սիրելի մայրաքաղաքի մասին, սակայն տպավորությունները սպասվածից ավելին էին․ այդ բացահայտումներն ուղեկցվեցին հետաքրքրաշարժ պատմություններով, խաղերով, վիկտորինաներով․․․ Հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ Երևան քաղաքի պատմությունը որպես առանձին առարկա Հայաստանի դպրոցներում չի դասավանդվում, Երևան քաղաքի պատմության թանգարանն ստանձնել է այդ բացը լրացնելու առաքելությունը: Թանգարանը կրթական ծրագրերի շրջանակներում ավանդական էքսկուրսիաների հետ մեկտեղ տարբեր տարիքի երեխաներին առաջարկում է հետաքրքրաշարժ, ճանաչողական խաղ-էքսկուրսիաներ, որոնց կարգախոսն է՝  սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղի հետ: 20-րդ դարասկզբի Երևանի մանրակերտը հնարավորություն տվեց ներկաներին մտովի տեղափոխվելու քաղաքի հեռավոր անցյալը։ Էքսկուրսավարին ուշադիր լսելուց հետո քվանտակաները բաժանվեցին թիմերի՝ մասնակցելով խաղ-մրցույթի, որի միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...