Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Արեգակնային համակարգի մասին իր գիտելիքներով հիացրեց առաջին դասարանի սան Միքայելյան Էդգարը 20.11.2015

Արեգակնային համակարգի մասին իր գիտելիքներով հիացրեց առաջին դասարանի սան Միքայելյան Էդգարը

«Քվանտ» վարժարանի առաջին դասարանի սան Միքայելյան Էդգարը իր ընկերների և ուսուցիչների համար պատրաստել էր անչափ հետաքրքիր և ուսուցողական դաս Արեգակնային համակարգի մասին։ Թեմատիկ մուլտֆիլմ դիտելուց հետո փոքրիկ Էդգարը պատմեց Արեգակնային համակարգի մոլորակների, նրանց անվանումների ծագումնաբանության մասին, ներկայացրեց դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, խոսեց Երկիր մոլորակի պտույտների, դրանով պայմանավորված՝ գիշեր-ցերեկի և եղանակների առաջացման մասին։ Իր խոսքն ավարտելուց հետո Էդգարը հետաքրքիր անակնկալ էր պատրաստել ընկերների համար հարցերի միջոցով ամփոփեց իր ելույթը, իսկ ճիշտ պատասխաններ հնչեցնող աշակերտներին պարգևատրեց փոքրիկ մրցանակներով։ Նա նաև ներկաներին բաժանեց Արեգակնային համակարգը պատկերող նկարներ՝ առաջարկելով դրանք գեղեցիկ նկարազարդել։ Ինչ խոսք, թե՛ ընկերները, թե՛ ուսուցիչները բարձր գնահատեցին Էդգարի գիտելիքները և կատարված աշխատանքը։ Դասից հետո Էդգարի հետ զրույցում պարզ դարձավ, որ նա երազում է գիտնական դառնալ, հետազոտություններ, նոր հայտնագործություններ կատարել․․․ Կանաչ ճանապահ ենք մաղթում մեր փոքրիկ հետազոտողին և մաղթում երազանքների իրականացում։     

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...