Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի առաջին հաղթող ճանաչվեց 6-3 դասարանի թիմը 17.11.2015

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի առաջին հաղթող ճանաչվեց 6-3 դասարանի թիմը

Ամեն տարի միջին և ավագ դպրոցի քվանտականները հնարավորություն են ունենում իրենց ինտելեկտուալ գիտելիքները փորձելու «Բրեյն-ռինգ» խաղի ընթացքում։ Նախապես կազմավորված ժամանակացույցով անկացվող խաղերի ընթացքում որոշվում են հաղթող թիմերը, ինչպես նաև յուրաքանչյուր խաղի լավագույն մասնակիցները, իսկ եզրափակչում հաղթողները հնարավորություն են ունենում իրենց ուժերը փորձելու ուսուցիչների և ԵՊՀ ուսանողական թիմերի հետ։ Սա մի գեղեցիկ ավանդույթ դարձած խաղ է, որի կազմակերպիչները և մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում՝ հետաքրքիր խաղ ցուցաբերելու համար։ Այս տարի թիմերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին՝ հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների միջև:
Երեխաները մեծ ոգևորությամբ էին խաղում և ի սրտե ուրախանում վաստակած յուրաքանչյուր միավորի համար: Հատկապես տպավորիչ էին աշակերտների կազմած հարցերը, որոնք ուղղվում էին մրցակից թիմերին: Խաղն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում՝ առողջ մրցակցային պայմաններում: Ճիշտ է՝ բոլոր թիմերն էլ ունեին գիտելիքների մեծ պաշար և ճկուն միտք, սակայն խաղում եղավ միայն մեկ հաղթող՝ 6-3 դասարանը
: Ողջ խաղի ընթացքում իր գիտելիքներով առանձնացավ և լավագույն մասնակից ճանաչվեց 6-1 դասարանի աշակերտուհի Մարգարիտա Կարալյանը։
Շնորհավորում ենք 6-3 դասարանին և Մարգարիտային, իսկ առաջիկա խաղերի բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...