Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Բացառիկ մրցույթ մաթեմատիկայից 6-9-րդ դասարանցիների համար 16.11.2015

Բացառիկ մրցույթ մաթեմատիկայից 6-9-րդ դասարանցիների համար

«Քվանտ» վարժարանը հրավիրում է 6-9-րդ դասարանների շնորհալի աշակերտներին՝ մասնակցելու մաթեմատիկայի՝ «Oժտված երեխաներ - Քվանտ 2016» մրցույթին: Հաղթողներն իրավունք կստանան անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում։ Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի համակարգում (IB Diploma Programme) (11-12-րդ դասարաններ) շարունակելու դեպքում:  «Oժտված երեխաներ -Քվանտ 2016» մրցույթի գրավոր և բանավոր փուլերը կկայանան 2016 թ. մայիսի 8-ին և 9-ին: Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարժանանան կրթաթոշակի (ամսական՝ մինչև 50 000 դրամ) կամ միանվագ պարգևի: Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում դիպլոմ ստացած աշակերտներին, ինչպես նաև մարզերից եկած երեխաներին կտրվեն առանձին արտոնություններ:  Մրցույթին ու դրան նախորդող անվճար նախապատրաստական դասընթացներին (հեռավար և առկա) մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրանցվել այստեղ: Դիմել մինչև դեկտեմբերի 15-ը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...