Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Արտակարգ իրավիճակ» «Քվանտ» վարժարանում 29.10.2015

«Արտակարգ իրավիճակ» «Քվանտ» վարժարանում

Հոկտեմբերի 28-ին վարժարանի երրորդ դասից մի փոքր շուտ սովորականի պես մեկ զանգի փոխարեն հնչեց երեքը, որը տագնապի նշան էր: Հայտարարվեց արտակարգ իրավիճակ` «երկրաշարժ»: ԱԻ հանձնաժողովի տեղակալ, զինղեկ Եղիշե Ներսիսյանը հրաման տվեց անմիջապես լքել վարժարանի տարածքը: «Քվանտ» վարժարանի` արտակարգ իրավիճակներում գործելու պլանի կառուցվածքի ու բովանդակության համաձայն վայրկայնների ընթացքում վարժարանի ողջ աշակերտական և ուսուցչական կազմը տարհանվեց` զբաղեցնելով բակի` իրենց համար նախատեսված տարածքները: Նախապես ստեղծված փրկարարական, դիտարկման, հասարակական կարգի պահպանման և հակահրդեհային խմբերն անմիջապես անցան գործի: Գործողության հերոսները մեր աշակերտներն ու ուսուցիչներն էին: Տագնապի ավարտի ազդարարումից հետո ուսուցիչները տարհանման արդյունքում դասարանների աշակերտական կազմի մասին զեկուցեցին զինղեկ Ներսիսյանին, որից հետո սկսվեց տարածքի հետախուզումը: Երկրաշարժից պայմանական տուժածներին փրկարարական խումբը փլատակներից դուրս բերեց ապահով տարածք, և մեր հերոսներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն: Երկրաշարժի հետևանքով մեկ ուրիշ վայրում հրդեհ էր բռնկվել, որը հաջողությամբ մարեցին հակահրդեհային խմբի «աշխատակիցները»: Աշակերտները շատ պատրաստակամ էին, կարողացան ցուցադրել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Նրանք ոգևորությամբ նշեցին, որ նմանատիպ ուսումնավարժությունների շնորհիվ արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործելու հմտություններ են ձեռքբերում:    

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...