Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները` ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակակիրներ 17.10.2015

Քվանտականները` ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակակիրներ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը: Կրթական պարգևը շնորհվում է այն աշակերտներին և ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Քվանտ» վարժարանի սաներն ու շրջանավարտներն աչքի ընկան իրենց գիտելիքներով և պատրաստվածությամբ` հաղթելով մի քանի անվանակարգերում. «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտներ Ղազարյան Արմանն ու Մանուկյան Լուսյան, «Լավագույն ուսանող» անվանակարգում` Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 2012-2013 ուստարվա շրջանավարտ, ՀԱՀ-ի ուսանող Ստեփանյան Լևոնը, «Լավագույն ասպիրանտ»` «Քվանտ» վաժարանի 2005-2006 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ասպիրանտ Վարդանյան Տիգրանը և 2007-2008 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ասպիրանտ Խաժակյան Տիգրանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողներին և աշակերտներին, այնուհետև 2015 թ.-ին նախագահի մրցանակին արժանացած 28 ուսանող և 16 աշակերտ (5 բուհից և 8 ավագ դպրոցից) պարգևատրվեցին հուշախորհրդանիշով և դրամական պարգևով: Մրցանակակիրներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նաև «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ և մեր հայրենակից Վահե Թովմասյանը: Մրցանակաբաշխությունից հետո մեր սաները կիսվեցին իրենց տպավորություններով. «Ցանկացած աշակերտի համար լավագույն խրախուսանքը գնահատված լինելն է: Սակայն առավել մեծ է ոգևորությունը և հպարտության զգացումը, երբ տարիների աշխատանքդ գնահատվում է անձամբ երկրի նախագահի կողմից: Անկարելի է ճշգրիտ կերպով նկարագրել այն զգացողությունները, որոնք ուղեկցում էին յուրաքանչյուրիս թե՛ դահլիճում նստած ժամանակ, թե՛ մրցանակը ստանալու պահին: Այս իրադարձությունն ապացուցում է, որ նվիրվածությունն ու աշխատասիրությունն են հաջողության իրական բանաձևը: Աշակերտական կյանքում նման մեծ նվաճումը բարձրացնում է հետագա հաջողությունների նշաձողը և պարտավորեցնում է լինել ավելի աչալուրջ և նպատակասլաց՝ ապագայում առավել մեծ բարձունքների հասնելու համար»,-իր խոսքում նշեց Լուսյան: Շնորհավորում ենք մեր սաներին և շրջանավարտներին` համոզված լինելով, որ այսուհետ նրանք նոր ուժով ու եռանդով կշարունակեն հաղթանակներով լի կրթական ուղին: 
     



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...