Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Միքայել Մալխասյանի «Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ» և «Կարսի մարզի բնակչությունը (1877-1917 թթ.)» գրքերի շնորհանդեսը 13.10.2015

Միքայել Մալխասյանի «Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ» և «Կարսի մարզի բնակչությունը (1877-1917 թթ.)» գրքերի շնորհանդեսը

Հոկտեմբերի 10-ին «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ վարժարանի պատմության ուսուցիչ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ և դասախոս Միքայել Մալխասյանի «Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ» և «Կարսի մարզի բնակչությունը (1877-1917 թթ.)» գրքերի, ինչպես նաև նրա համահեղինակած «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները. մեթոդական ցուցումներ» մեթոդական ձեռնարկի (համահեղինակներ՝ Գուրգեն Հովհաննիսյան, Մենուա Սողոմոնյան, Նարեկ Գալստյան) շնորհանդեսը: Վերջինս առաջին անգամ հանրության ուշադրությանն էր ներկայացվել գարնանը՝ ԵՊՀ-ում, սակայն, հաշվի առնելով քվանտականների համար ձեռնարկի կարևորությունը (արդեն չորրորդ տարին է, ինչ վարժարանի միջին և ավագ դպրոցի բոլոր սաները կատարում են հետազոտական աշխատանքներ), այն վարժարանում ևս շնորհանդեսի արժանացավ: Միջոցառմանը ներկա էին «Քվանտ» վարժարանի ուսուցիչներ, աշակերտներ և շրջանավարտներ, ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ: 
Բացման խոսքով ելույթ ունեցավ ԵՊՀ սերվիսի ամբիոնի և «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանը: «Այս շնորհանդեսը մի յուրատիպ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու իսկական քվանտականի շնորհները: Միքայելն իր բազմաշնորհ գիտական կարողություններով աչքի է ընկել դեռևս վարժարանում ուսանելու տարիներին՝ արդեն 10-րդ դասարանում հրատարակելով «Հայերն աշխարհում» և «Օշական» աշխատությունները», - նշեց Սեյրան Սուվարյանը: Բացման խոսքից հետո Միքայել Մալխասյանը համառոտ ներկայացրեց իր գրքերի բովանդակությունը: Նա շեշտեց, որ գրքերը հրատարակվել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ և ԵՊՀ հրատարակչության կողմից: «Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ» գրքում ներկայացված են հեղինակի հրատարակած ավելի քան 40 հոդվածներից 21-ը, որոնք առնչվում են Հայաստանի պատմական ժողովրդագրության, արդի ժողովրդագրական գործընթացների, հայ սփյուռքի պատմության և աշխարհագրության հիմնախնդիրներին: «Կարսի մարզի բնակչությունը» մենագրության մեջ ներկայացված են Կարսի՝ Ռուսական կայսրության կազմում գտնվելու ժամանակահատվածում (1877-1917 թթ.) բնակչության թվի և ազգային կազմի փոփոխությունները: 
ԵՊՀ գիտական քարտուղար, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանն իր խոսքում բարձր գնահատեց Միքայել Մալխասյանին` որպես շատ երիտասարդ, սակայն կայացած գիտնական, ում աշխատանքների գիտականությունն անմիջապես նկատելի է եղել առաջին իսկ զեկույցի ժամանակ: Մ. Սողոմոնյանը կարևորեց նաև  ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունում նախագահելու տարիներին Մ. Մալխասյանի դերն ու կատարած հսկայական աշխատանքը ընկերության կայացման ու բարգավաճման գործընթացում: 
Ելույթի խոսքերով և կարծիքներով  հանդես եկան նաև «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Եվգենիա Ղալումյանը, պատմության ուսուցչուհի, պատմ. գիտ. թեկնածու Արաքսյա Սիմոնյանը: Իրենց սիրելի ուսուցչին և լավ ընկերոջը շնորհավորելու և շնորհակալական խոսքեր ասելու էին եկել նաև նրա նախկին սաները, ովքեր այժմ ԵՊՀ ուսանողներ են, ինչպես նաև վարժարանի ներկայիս աշակերտներից շատերը
 
  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...