Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Խնայելու կարևորությունը դեռահասների կյանքում». TEDxKids@Yerevan-ի բեմահարթակում ներկայացնում է «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ասատրանը 12.10.2015

«Խնայելու կարևորությունը դեռահասների կյանքում». TEDxKids@Yerevan-ի բեմահարթակում ներկայացնում է «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ասատրանը

Այս տարվա հունիսի 23-ին TEDxKids@Yerevan բեմահարթակին 21 դեռահասներ հնարավորություն ունեցան կիսելու իրենց մտքերն աշխարհի հետ: Այդ դեռահասների շարքում էր նաև «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ասատրանը: Բեմ բարձրանալը և հարյուրավոր մարդկանց համար խոսելը շատ ոգեշնչող էր, սակայն մինչ այդ ամենը հնարավոր կդառնար, Էլենն անցավ բազմաթիվ դժվարությունների միջով: Նախ՝ պետք էր ընտրվել որպես խոսնակ: Ընտրական հանձնաժողովը՝ TEDx Yerevan միջոցառումների կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի գլխավորութամբ, ծանոթացավ խոսնակների ներկայացրած թեմաներին, ապա հրավիրեց հնարավոր մասնակիցներին հարցազրույցի: Այնուհետև նրանք գնահատեցին մասնակիցների՝ բեմահարթակի վրա վստահ արտահայտվելու կարողությունը: Ի վերջո, մի քանի ընտրված մասնակիցներ մեկ ամիս շարունակ աշխատեցին TEDxKids թիմի անդամների հետ, որպեսզի վերջնական տեսքի բերեն իրենց ելույթները և համապատասխանեցնեն դրանք TED- ի ձևաչափին: Քանի որ TED ելույթների նպատակը արժեքավոր մտքերն ու գաղափարները մարդկանց ներկայացելն է, Էլենը որոշեց պատմել այն մասին, թե ինչպես կարող են դեռահասները գումար խնայել: «Իսկապես, սա արդիական թեմա է, քանի որ այս տարիքում մենք դեռ գումար չենք կարողանում վաստակել: Չնայած այս ամբողջ ընթացքը շատ ջանքեր էր պահանջում՝ այնուամենայնիվ, ես շատ շնորհակալ եմ մասնակցության հնարավորության համար, քանի որ շատ բան սովորեցի և նոր ընկերներ ձեռք բերեցի»,-իր խոսքում նշում է Էլենը:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...