Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ 05.10.2015

Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ

Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում տոնում են Ուսուցչի օրը: Սա մի օր է, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների` հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Իհարկե, «Քվանտ» վարժարանում  տոնը նշվեց ըստ արժանվույն:

Օրը սկսվեց այս ուստարում վարժարանի անձնակազմին միացած ուսուցիչների երդման արարողությամբ. նրանք, ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը,  հանդիսավոր երդվեցին պատվով կրել  Ուսուցչի բարձր և վեհ կոչումը: Անկեղծորեն խոստովանեցին, որ էլ ավելի պարտավորեցնող է «Քվանտ» վարժարանի ուսուցիչ լինելը, ուսուցիչ, ով քվանտականին կրթում է ազգային ոգով, հայրենի սրբազան արժեքներով, նրա հոգում սերմանում ազնվություն, բարություն, հայրենասիրություն, մարդասիրություն, աշխատասիրություն և սեր գիտելիքի հանդեպ։

Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու հուզիչ միջոցառմամբ ամբողջացրին տարրական դպրոցի սաները երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի ղեկավարությամբ: Լուսավոր դահլիճում տաղանդաշատ քվանտականներն իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին ներկաներին, այնուհետև անչափ հուզիչ շնորհակալական խոսքեր ուղղեցին սիրելի ուսուցիչներին, ովքեր դարձել են իրենց հարազատ ընկերն ու բարեկամը: Երկրորդ դասարանցիների ելույթից հետո բեմ բարձրացան թոթովախոս առաջինդասարանցիները` անչափ արտիստիկ երգերով ու խոսքերով շնորհավորելով ուսուցիչներին: Փոքրիկների անկեղծ կատարումները հուզել էին թե' ուսուցիչներին և թե' ծնողներին. չէ՞ որ ընդամենը քսաներկու օր առաջ են նրանք ոտք դրել վարժարան, իսկ այսօր արդեն քվանտականին վայել պատասխանատվությամբ իրենց առաջին խոսքն են ուղղում ուսուցիչներին:

Տարվա մեջ ուսուցչի օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալության խոսքեր հայտնելու մեր ուսուցիչներին, գնահատելու և մեծարելու նրանց վաստակը սերունդներին կրթելու գործում: 

Եվս մեկ անգամ՝ տոնդ շնորհվոր, ուսուցի'չ... 





Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...