Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին 22.09.2015

Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին

Սեպտեմբերի 20-ին և 21-ին «Քվանտ» վարժարանի` Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ճամբարը կրկին մարդաշատ էր. վարժարանի տարրական և միջին դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները դարձյալ քվանտականների համար հարազատ վայրում էին` մասնակցելու դեպի Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերն ուղղված ամենամյա արշավին: Վերելքը դժվարին էր, բայց անչափ հետաքրքիր և ուսուցողական: Աշակերտներից ոչ պակաս ոգևորված էին նրանց ծնողները. հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին գտնվում բնության այս գողտրիկ վայրում, չէին դադարում իրենց հիացմունքն արտահայտել: Հատկանշական է նաև այն, որ վարժարանի ամենակրտսեր սաները նույնպես առանց տրտնջալու հաղթահարեցին բոլոր դժվարությունները: Այս պատասխանատու գործում տարրական դպրոցի դասվարներին և ծնողներին օգնում էին վարժարանի Միջազգային բակալավրիատի սաները: Շուրջ հինգ ժամ տևած արշավից հետո (փոքրիկների համար` ավելի քիչ) վերադառնալով ճամբար` արշավակաները մասնակցեցին մի շարք խաղ-մրցույթների` «Վազք-էստաֆետ», «Պարանի ձգում», որն, ի դեպ, կազմակերպվել էր նաև ծնողների համար, Անկախութան տոնին նվիրված թեմատիկ կավճանկարչություն և այլն: Մրցույթի ավարտից հետո արդյունքներն ամփոփվեցին և տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին մրցանականերով և պատվոգրերով: Երեկոյան արշավականները վառ տպավորություններով վերադարձան Երևան:
Վարժարանի կազմավորմանը գրեթե զուգահեռ կազմակերպվող ամենամյա արշավները յուրօրինակ հնարավորություն են ընձեռում քվանտականներին` ճանաչելու հայրենի բնությունը, դժվարություններ հաղթահարելու դասընկերների հետ` այդպիսով ամրապնդելով սերը հայրենիքի, հայրենի բնության և ընկերների հանդեպ: «Քվանտ» վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ այս տարի արշավները նվիրվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակին, ուստի օրվա խորհուրդը ամբողջացնելու նպատակով հանձնարարվեց շարադրությունների մրցույթ` նվիրված Անկախության տոնին:



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...