Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանը 22.09.2015

«Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանը

Երեկ` սեպտեմբերի 21-ին, ողջ հայ ազգը տոնում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակը: Տոնական օրվա գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը գիտության, կրթության, սպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառների նվիրյալ ներկայացուցիչներին պարգևատրեց տարբեր պարգևներով: Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Վիտուշ Սարգսյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Վ. Սարգսյանը վարժարանում աշխատում է 1992 թ.-ից` ի սկզբանե մեծ եռանդով ու պատասխանատվությամբ աշխատելով և իր հետևից տանելով քիմիայի հանդեպ սեր ունեցող աշակերտներին: Նրա սաները տարբեր տարիների ընթացքում փայլել են հանրապետական և միջազգային օլիմպիադաներում. 1998 թ.-ից մինչև այսօր նրանք Հայաստան են բերել 7 բրոնզե մեդալ: Բացի կրթական գործընթացից Վիտուշ Սարգսյանը նաև հաջողությամբ շարունակում է իր գիտական գործունեությունը՝ լինելով լաբորատորիայի վարիչ: Ունի հրատարակված մոտ 40 գիտական հոդվածներ, 10 հեղինակային հայտեր և մեկ գիտական գյուտ: 2012 թ.-ին կրթության ոլորտում ունեցած ներդրումների համար Վիտուշ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հոշամեդալով: «Քվանտ» վարժարանի տնօրինությունը, գիտամանկավարժական խորհուրդը և ամբողջ ուսուցչական կազմը շնորհավորում է գործընկերոջը և մաղթում նոր ձեռքբերումներ կրթության և գիտության ոլորտում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...