Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Լավագույնների պարգևատրմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին 08.09.2015

Լավագույնների պարգևատրմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին

Աշակերտներին ուղղված ջերմ խոսքերով և լավագույնների պարգևատրման արարողությամբ  սեպտեմբերի 7-ին տրվեց «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա մեկնարկը: Ու թեև ուսումնական գործընթացը գրականության քննությամբ և ռազմագիտության դասընթացներով սկսվել էր ավելի վաղ, վարժարանում դասերը մեկնարկերցին այսօր: Ներկաների համար «Քվանտի» տնօրենության ողջույնի ուղերձն ընթերցեց Արաքսյա Սիմոնյանը: Վարժարանի աշակերտական խորհրդի անունից նոր ուստարվա մեկնակրի կապակցությամբ աշակերտներին ողջունեց նաև խորհրդի փոխնախագահ Սերինե Նազարյանը: Ամփոփելով նախորդ` 2014-2015 ուստարին` կարելի է վստահ ասել` տարին բեղուն էր «Քվանտի» և քվանտականների համար. ընդունելության քննությունների փայլուն արդյունքներ ինչպես վարժարանի, այնպես էլ վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտների կողմից, գնահատելի ու ծանրակշիռ ձեռքբերումներ հանրապետական ու միջազգային օլիմպիական շարժման ոլորտում... Իրենց մեծ աշխատասիրության շնորհիվ մեծ արդյունքների հասած քվանտականները գնահատվեցին ըստ արժանվույն` արժանանալով «Քվանտ» վարժարանի «Լավագույն շրջանավարտ» և «Լավագույն աշակերտ» անուններին: 2014-2015 ուստարվա «Լավագույն շրջանավարտ»  մրցանակին արժանացան Ալբերտ Գևորգյանը (մաթեմատիկայի և ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաների բրոնզե մեդալակիր), Էդուարդ Գրիգորյանը  (ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաների բրոնզե մեդալակիր) և Մարիաննա Ղազարյանը (ավարտական ոսկե մեդալակիր, աշխարհագրության միջազգային օլիմպիադայի մասնակից): «Քվանտ» վարժարանի «Լավագույն աշակերտ» ճանաչվեցին 12-րդ դասարանի աշակերտ Աշոտ Մաթևոսյանը, ով այս տարի առաջին անգամ էր մասնակցում ֆիզիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներին, երկուսից էլ ավարով վերադարձավ`արժանանալով համապատասխանբար բրոնզե մեդալի և գովասանագրի, ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթողներ, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտներ Արման Ղազարյանն ու Լուսյա Մանուկյանը, ինչպես նաև քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում հրաշալի հանդես եկած և անհավանական քանակությամբ դիպլոմների արժանացած (ընդհանուր հաշվով` 16 հատ), արդեն 10-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը: Պարգևատրվեցին նաև նախորդ ուստարվա 2-րդ կիսամյակում Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի առիթով վարժարանի  հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարված  շարադրության մրցույթի հաղթողները, ովքեր իրենց շարադրությունների միջոցով ապացուցեցին, որ հայոց լեզուն ու հայերենը վարժարանում բարձր մակարդակի վրա են դրված: Իր եզրափակիչ խոսքում Արաքսյա Սիմոնյանը նշեց. «Սիրելի՛ աշակերտներ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ձեռքբերումները ծանրակշիռ են, բայց  չի կարելի բավարարվել դրանցով և չձգտել հասնելու ավելիին, քանի որ դուք դա կարող եք: Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և էլ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ մեր կրթօջախ և կոչ անում հենց այսօրվանից  լծվել նոր գիտելիքների կուտակման  գնահատելի և շնորհակալ գործին: Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ նոր հաղթանակներ են սպասում: Հիշե՛ք, որ լավ սովորելով՝ հաղթում եք դուք, բայց շահում ենք բոլորս»:  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...