Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար 28.08.2015

Միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար

Սույն թվականի հուլիսի 17-ից 24-ը «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբարն իր հյուրընկալ դռները բացել էր Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար: Սա Հայաստանում կազմակերպված առաջին ամառային դպրոցն էր ՄԲ համակարգում, որի մասնակիցների աշխարհագրությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև հեռավոր Սինգապուրը: Այս անգամ «Ուղեծրի» հյուրերն էին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Սինգապուրի Hillside World Academy-ի (նախկինում` Chinese International School), և իհարկե, «Քվանտի» սաները: Ամառային դպրոցի ծրագիրը բավականին հագեցած էր` Group 4 և CAS նախագծեր, մասնագիտական զեկուցումներ, խմբային քննարկումներ, էքսկուրսիաներ, սպորտային և մշակութային միջոցառումներ... Այս ամենն իրականացնում էր «Քվանտի» պրոֆեսիոնալ դասախոսական և կազմակերպչական թիմը, որին միացել էին նաև վարժարանի սրտացավ  բարեկամներ, Hillside World Academy-ի տնտեսագիտության ուսուցիչ, ավագ դպրոցի ղեկավար և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Վահագն Վարդանյանը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Յոթօրյա դպրոցի շրջանակներում աշակերտներին հաջողվեց հրաշալի համատեղել ուսումն ու ակտիվ հանգիստը:  Իսկ յոթերորդ օրը` հրաժեշտի խարույկից առաջ, մասնակիցները պարգևատրվեցին տարբեր մրցանակներով և պատվոգրերով: Սա հրաշալի առիթ էր նույն համակարգի տարբեր դպրոցների աշակերտների համար` միմյանց հետ շփվելու, գիտելիքներն ու փորձը փոխանակելու, նոր ընկերներ ձեռքբերելու համար: Շնորհակալություն ենք հայտնում ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին` ակտիվ մասնակցության համար և կրկին հանդիպելու հույս հայտնում, քանի որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...