Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Գիտելիքի օրվա» հերոսներն առաջին դասարանցիներն են 01.09.2015

«Գիտելիքի օրվա» հերոսներն առաջին դասարանցիներն են

Այսօր վարժարանի նոր մասնաշենքի բակում տոնական եռուզեռ էր` ծաղիկներ, փուչիկներ, երաժշտություն, ջինջ հայացքներով հրաշք փոքրիկներ և ծնողներ, ովքեր հուզված էին ավելի, քան իրենց երեխաները. չէ՞  որ այսօր իրենց կյանքում ամենահիշարժան ու շրջադարձային օրերից մեկն է` դպրոցական առաջին օրը: Օրվա հանդիսավոր բացումը հայտարարվեց ՀՀ օրհներգի հնչյուններով: Երևանի քաղաքապետի ուղերձն ընթերցեց աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, որից հետո իր և վարժարանի տնօրենության կողմից առաջին դասարանցիներին ջերմ ողջունեց Արաքսյա Սիմոնյանը: Փոքրիկներին իրենց բարեմաղթանքներն ասացին նաև ավարտական դասարանի աշակերտուհի Արփին, վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2014-2015 ուստարվա շրջանավարտներ Մարին ու Արգամը: Վերջիններս արդեն Մյունխենի և Էդինբուրգի համալսարանի ուսանողներ են և փոքրիկներին մաղթեցին կրկնեն, ինչու՞ չէ, նաև գերազանցեն իրենց հաջողությունները: Արդեն ավանդույթ է դարձել մեր շրջանավարտների վերդարձը վարժարան ծնողի կարգավիճակում. «Քվանտի» 1995 թ. շրջանավարտ Գևորգ Օհանջանյանը, ով վարժարանն ու ԵՊՀ-ն ավարտելուց հետո մեծ հաջողությամբ իր աշխատանքային գործունեությունն էր ծավալում Կորեայում, այսօր վերադաձել է հենց այդ համոզմունքով: Իր շնորհակալական և շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև 2002 թ. շրջանավարտ Արմինե Վարդանյանը: Եվ ահա, ջերմ բարեմաղթանքներից հետո եկավ ամենասպասված պահը. փոքրիկները հանդիպեցին իրենց առաջին ուսուցիչներին, ովքեր հիմնարար գիտելիքներ պետք է տան և դառնան իրենց հարազատ ընկերը: Եռագույնը խորհրդանշող գույներով զարդարված վարժարանի կրծքանշանները ստանալուց հետո նրանք դարձան լիիրավ քվանտական: Հնչեց դպրոցական առաջին զանգը: 
Սակայն այսքանով տոնական օրը չավարտվեց: Գեղեցիկ զարդարված դահլիճում իրենց կրտսեր ընկերների համար անակնկալ էին պատրաստել վարժարանի երկրորդ դասարանի սաները` երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի հետ միասին մատուցելով հրաշալի փոքրիկ համերգ: Այնուհետև օրվա հերոսները ջերմ ծափողջույնների ներքո ուղևորվեցին դեպի իրենց դասասենյակները` ծանոթանալու իրենց առաջին ուսուցչի և ընկերների հետ, թերթելու առաջին գիրքը` Այբբենարանը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր փոքրիկներին և նրանց ծնողներին` ջերմորեն ասելով` բարի գալուստ «Քվատ» վարժարան:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...