Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2015-2016 ուստարվա առաջին դասարանցիներին 01.09.2015

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2015-2016 ուստարվա առաջին դասարանցիներին

Սիրելի' աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո' հյուրեր,  ուսուցիչնե´ր

Այսօր սեպտեմբերի 1-ն է` 2015-2016 ուստարվա առաջին օրը, օր, երբ  հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն  հանդիսավորությամբ  նշում են նոր ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: Սեպտեմբերի 1-ը  օրացուցային սովորական օր չէ բոլոր աշակերտների համար, բայց այն մի առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը առաջին դասարանցիների համար դպրոցի հետ շփման առաջին օրն է, որն ամուր մնում է նրանց հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում` որպես իրենց կենսագրության ամենավառ և հիշարժան պահերից մեկը:     Սիրելի՛ առաջին դասարանցիներ, այսօր ձեր կենսագրության հենց այն  օրն է, երբ արդեն հրաժեշտ եք տվել մանկապարտեզին և ծնողների ու հարազատների ուղեկցությամբ բռնել եք դպրոցի, ձեր դեպքում «Քվանտ» վարժարանի ճամփան, որն արդեն գործունեության 24-ամյա հագեցած ու ձեռքբերումներով լի ճանապարհ է անցել և ձեզ հետ միասին մեկնարկում է իր հոբելյանական` 25-րդ ուսումնական տարին: Այս պահից սկսած` ձեզ   մեծ սիրով և գուրգուրանքով կշրջապատեն  ոչ միայն ձեր գիտակ, հմուտ և հոգատար դասվարները, այլև վարժարանի ուսուցչական ու աշակերտական ողջ կոլեկտիվը: Ձեզ համար կարվի առավելագույնը`ձեռք բերելու  հիմնարար գիտելիքներ, բավարարելու ձեր աշակերտական  հետաքրքրությունները, ձևավորվելու որպես լավ մարդ ու քաղաքացի:  Սիրելի' առաջին դասարանցիներ,մենք զգում և գնահատում ենք ձեր սեպտեմբերմեկյան հուզմունքը: Հարազատի իրավունքով առաջարկում ենք ձեզ «Քվանտ» վարժարանն այսուհետև ընդունել որպես  ձեր երկրորդ տուն, իսկ ուսուցիչներին` որպես ձեր հոգևոր ծնողներ: Բարի գալուստ «Քվանտ» վարժարան: Բարի գալուստ ձեր երկրորդ տուն:   Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք  բոլորիդ  և բարեկամաբար հանձնարարում. ԵՂԵ´Ք ԱՌՈՂՋ, ԱՌՈՒՅԳ,  ԱՐԻ, ԼԱ´Վ ՍՈՎՈՐԵՔ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻ. Շնորհավո՛ր նոր ուստարի:  

   01.09.2015                                   «ՔՎԱՆՏ»  ՎԱՐԺԱՐԱՆԻ  ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...