Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտի» սաների նոր հաջողությունները միջազգային օլիմպիադաներում 24.08.2015

«Քվանտի» սաների նոր հաջողությունները միջազգային օլիմպիադաներում

Ավարտվեցին 2014-2015 ուստարվա միջազգային օլիմպիադաները, և «Քվանտի» սաներն այս տարի ևս բարձր պահեցին վարժարանի պատիվը: Վարժարանը ներկայացնող վեց աշակերտները հինգ առարկաների  օլիմպիադաներից վերադարձան չորս բրոնզե մեդալով և մեկ գովասանագրով: Ինչպես արդեն նշել էինք, առաջին հաջողությունը գրանցվեց ֆիզիկա առարկայից: Հնդկաստանում տեղի ունեցած օլիմպիադայում 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Մաթևոսյանը փայլուն ցուցաբերեց իր գիտելիքները` վաստակելով բրոնզե մեդալ: Ի դեպ, Աշոտը Ինդոնեզիայում կայացած աստղագիտության օլիմպիադայում նույնպես հաջողություն ունեցավ` արժանանալով գովասանագրի:  12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը, ով տարիներ շարունակ փայլել է հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, արժանացել նախագահի մրցանակին, այս տարի ևս արդարացրեց վարժարանի հույսերը. Թայլանդում կայացած մաթեմատիկայի և Ղազախստանում կայացած ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներից վերադարձավ բրոնզե մեդալներով: Ինֆորմատիկայի օլիմպիադայից բրոնզե մեդալով վերադարձավ նաև 12-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Գրիգորյանը, ով նույնպես օլիմպիական մեդալների «գանձանակը» տարիներ շարունակ հարստացրել է մեդալներով: Շնորհավորում ենք մեր սաներին և հույս հայտնում, որ նոր ուսումնական տարում ևս «Քվանտ» վարժարանի սաները կշարունակեն բարձր պահել վարժարանի և մեր հանրապետության պատիվը միջազգային օլիմպիադաներում: Ի դեպ, սա Ալբերտի և Էդուարդի վերջին հաջողություններն են «Քվանտի» սանի կարգավիճակում: Այսօր նրանք արդեն ԵՊՀ-ի և Սլավոնական համալսարանի ուսանողներ են: Մաղթում ենք նրանց նոր ձեռքբերումներ և վստահ ենք, որ ուսանողական և հետագա տարիներին նրանց հաջողությունները շարունակական են լինելու:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...