Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում 06.07.2015

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում

Օրերս «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբար ժամանեց 2-րդ հերթափոխը. առաջին հերթափոխին մասնկցող 110 աշակերտները հրաժեշտ տվեցին հարազատ ճամբարին և սիրելի հրամանատարներին: Սակայն մինչ մեկնելը ռազմամարզական ճամբարի սաները հասցրեցին հիացնել և զարմացնել իրենց հյուր եկած Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակության անդամներին: Ինչպես գիտենք, Աղավնաձորում տեղակայված «Ուղեծիր» ճամբարը, ուր երեխաներին ծանոթացնում են ռազմական արվեստին և այդ ոլորտում տալիս թե՛ տեսական խորը գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ, հանդիսանում է միակը Հայաստանում: Այդ իսկ պատճառով ՀՀ Պաշտպանության նախարարի որոշումով սույն թվականի հուլիսի 3-ին Աղավնաձոր ժամանեց նախարարության պատվիրակությունը: Հյուրերի այցելությանը թե՛ հրամանատարական կազմը, թե՛ աշակերտները պատրաստվել էին հավուր պատշաճի: Հյուրերին ողջունելու համար 1-ին և 2-րդ դասակները հանդիսավոր երգով և շարային քայլով երթ ցուցադրեցին: 3 զույգ տղաներ և աղջիկներ կատարեցին զենքի ոչ լրիվ քանդում-հավաքում վարժությունը, աշակերտների մեկ այլ խումբ ցուցադրեց հակագազերը հագնելու և հանելու վարժությունը, իսկ 4-րդ դասակի անձնակազմը մասնակցեց դասընթացի: Ուսումնական վարժանքների ավարտը եղավ երգչախմբի կողմից կազմակերպված համերգը: Այնուհետև հյուրերը ցուցադրության միջոցով ծանոթացան «Քվանտ»-ի գործունեությանը, շփվեցին օլիմպիադաներում հաջողությունների հասած աշակերտների հետ, շրջեցին ճամբարի տարածքով և հեռացան շատ տպավորված: Նշենք, որ պատվիրակության այցը լուսաբանվել է մի շարք հեռուստաընկերությունների կողմից:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...