Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ՏՏ ոլորտում Նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արմանը և Լուսյան 07.07.2015

ՏՏ ոլորտում Նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արմանը և Լուսյան

Սույն թվականի հուլիսի 2-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցավ ՏՏ ոլոտում Նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի երկրորդ փուլը` հարցազրույցը, որի արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի դարձան հաղթողների անունները. «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի աշակերտներ Արման ղազարյանը և Լուսյա Մանուկյանը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015 թ. հոկտեմբեր ամսին:

Շնորհավորում ենք մեր սաներին` ցանկանալով նոր հաղթանակներ և ձեռքբերումներ:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ.-ին: Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:

Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն աշակերտներին և ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ:

«Քվանտ» վարժարանի սաները տարիներ շարունակ փայլուն հանդես են գալիս մրցույթին` վաստակելով մրցույթում «առյուծի բաժինը»:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...