Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ստենֆորդի համալսարանի ուսանող քվանտականն իր փորձը կիսում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սաների հետ 23.06.2015

Ստենֆորդի համալսարանի ուսանող քվանտականն իր փորձը կիսում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սաների հետ

Հաճախ ենք մեր շրջանավարտներով հպարտանալու առիթներ ունենում` լսելով նրանց ձեռքբերումների և հաջողությունների մասին: վարժարանն ավարտելուց հետո նրանք ոչ միայն պարբերաբար այցելում են հարզատ կրթօջախ, այլև իրենց փորձը սիրով կիսում են վարժարանի ներկայիս սաների հետ: 2006թ. «Օժտված երեխաների մրցույթի» հաղթող, 2009 թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, 2010թ. ինֆորմատիկայի բրոնզե մեդալակիր, 2009-2010 ուստարվա շրջանավարտ Հայկ Տեփանյանն այսօր աշխարհի առաջատար բուհերից մեկի` Ստենֆորդի համալսարանի ուսանող է: Հունիսի 20-ին Հայկն ացելել էր «Քվանտ»` հանդիպելու ինչպես սիրելի ուսուցիչներին, այնպես էլ իր գիտելիքները փոխանցելու ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող քվանտականներին: Հանդիպման շրջանակներում Հայկը պատմեց «Քվանտում» սովորելու տարիների, ուսման ոլորտում ունեցած նվաճումների, Ստենֆորդի կյանքի մասին, ապա խորհուրդներ տվեց արտասահմանյան բուհերում սովորելու, կրթաթոշակ ստանալու հնարավորությունների մասին: Աշակերտները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ լսեցին` հանդիպման ավարտին Հայկին ուղղելով բազմաթիվ հարցեր. Ստենֆորդի համալսարանում սովորելու ցանկություն ունեցողների թիվը քիչ չէ: Իր հերթին Հայկը նշեց, որ բավականին տպավորված է քվանտականների ներկայիս սերունդով; Մի քանի օրից Հայկը վերադառնալու է Ամերիկայի Միազցյալ Նահանգներ: Նոր հաջողություններ ենք մաղթում նրան` կրկին սպասելով նրա վերադարձին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...