Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեր շրջանավարտի  հաջողությունները FLEX միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում 23.06.2015

Մեր շրջանավարտի հաջողությունները FLEX միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում

«Քվանտ» վարժարանի շուրջ 25-ամյա գործունեության մեջ եղել են մի շարք ձեռքբերումներ: Նրանցից ամենաարժեքավորը թերևս վարժարանի` տարբեր տարիների սաներն են: Իր վերջին տարվա լրջագույն հաջողություններով այդ շարքը համալրեց 2013-2014թթ. շրջանավարտ Անահիտ Ղազարյանը: Նա 2014 թվականին ճանաչվեց FLEX միջազգային փոխանակման ծրագրի հաղթողև մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ծրագրի նպատակը մշակութային փոխանակումն է և ապագա առաջնորդ դաստիարակելը։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Անահիտը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, որոնցից կարևորագույնը ամերիկյան ավագ դպրոցը գերազանցության դիպլոմով ավարտելն է։ Լինելով ԱՄՆ-ում` նա կատարել է ավելի քան 150 ժամ կամավորական աշխատանք, որոնցից նշանակալի է Կարմիր խաչի միջազգային գրասենյակում աշխատելը։ Անահիտը ունեցել է նաև մանկական դատարանում որպես փաստաբան աշխատելու հնարավորություն և ավարտել ապագա առաջնորդների դպրոցը։ Բացի ուսումնական և կամավորական աշխատանքներից` նա մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների, նախագծերի և մրցույթների՝ գրանցելով բազում հաջողություններ: Իր բազմաթիվ ձեռքբերումներով նա մեկ տարի անց վերադարձել է հայրենիք ու անմիջապես այցելել հարազատ կրթօջախ` իր հաջողությունների շնչով ոգևորելով և ուրախացնելով նաև իր ուսուցիչներին: Մաղթենք նորանոր ձեռքբերումներ նրան` վարժարանի անունը բարձր պահող սանին:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...