Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Գործընկերները մեծարում են վարժարանի փորձառու ուսուցիչ Սուսաննա Նավասարդյանին 16.06.2015

Գործընկերները մեծարում են վարժարանի փորձառու ուսուցիչ Սուսաննա Նավասարդյանին

Այսօր վարժարանի ողջ անձնակազմը հավաքվել էր` ըստ արժանվույն գնահատելու քիմիայի ուսուցչուհի Սուսաննա Նավասարդյանի վաստակը և շնորհակալություն հայտնելու երկար տարիների նվիրված աշխատանքի համար: Ս. Նավասարդյանն իր մանկավարժական 25 տարիներից 15-ը անցկացրել է «Քվանտում»:  Մանկավարժական գիտությունների թեկնածուն հեղինակ է մի շարք գրքերի` քիմիայի` 8-րդ, 9-րդ դասարանների դասագրքեր, խնդրագիրք, օլիմպիական խնդիրներ, «Թեստեր 8,9-րդ դասարանների համար»: 2004 թ. ճանաչվել է «Լավագույն ուսուցիչ»: Նրա անցած ուղին բանաստեղծություններով և աքրոստիկոսներով արժևորեցին, անկեղծ մաղթանքներ ու շնորհակալական խոսքեր ասացին գործընկերները: Սիրելի ուսուցչին շնորհակալություն հայտնելու էին եկել նրա` տարբեր տարիների աշակերտները: Քաջառողջություն ենք ցանկանում Սուսաննա Նավասարդյանին` նրան մշտապես սպասելով հարազատ վարժարանի հյուրընկալ հարկի տակ:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...