Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ուսումնական տարվա հրաշալի ամփոփում. վարժարանի նոր ու ընդարձակ դահլիճի բեմում առաջինդասարանցիներն են 13.06.2015

Ուսումնական տարվա հրաշալի ամփոփում. վարժարանի նոր ու ընդարձակ դահլիճի բեմում առաջինդասարանցիներն են

Այսօր «Քվանտ» վարժարանի առաջինդասարանցիների, ինչպես նաև նրանց ծնողների և ուսուցիչների համար իսկական տոն էր. երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի ջանքերով կազմակերպվել էր հրաշալի երաժշտաթատերախաղ` «Մկնիկ հարսնացուն» խորագրով: Շուրջ մեկ ժամ տևած միջոցառման ընթացքում հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե բեմում խաղում են հմուտ դերասաններ: Հրաշալի կազմակերպված միջոցառումը տեղի ունեցավ վարժարանի` ամբողջովին նոր, գեղեցիկ ու ընդարձակ դահլիճում:  

Այսպիսով, «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի սաներն այս միջոցառումով հրաժեշտ տվեցին առաջին դասարանին: Իսկ վաղը նրանք կմեկնեն Աղավնաձոր` բնության գրկում ևս մեկ օր միասին անցկացնելու, որից հետո կվայելեն վաստակած հանգիստը: Նշենք, որ ինչպես վարժարանի միջին ու ավագ դասարաններում, այնպես էլ տարրական դպրոցում փոքրիկները տարեվերջյան քննություններ են հանձնել` ամփոփելով առաջին ուսումնական տարվա գիտելիքները:



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...