Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հերթական մասնակցությունը միջազգային համաժողովին 09.06.2015

Հերթական մասնակցությունը միջազգային համաժողովին

2015 թ. հունիսի 2-5-ը «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի ուսուցիչ և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ ու դասախոս Միքայել Մալխասյանը Եվրոպայի Խորհրդից ստացված հրավերով մասնակցել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ԵԽ կողմից կազմակերպված «Shared histories for a Europe without dividing lines» (with a focus on «Teaching and learning history for preventing a conflict») խորագրով սեմինար-համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին ԵԽ անդամ շուրջ 30 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ռուսաստանի Դաշնություն, Պորտուգալիա, Հունաստան, Սերբիա, Էստոնիա, Խորվաթիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա, Սլովենիա, Կիպրոս և այլն) բուհերի դասախոսներ և ՄԲ ուսուցիչներ: Միքայել Մալխասյանը համաժողովում ներկայացնում էր միաժամանակ և՛ Երևանի պետական համալսարանը, և՛ «Քվանտ» վարժարանը: Սեմինար-համաժողովի ընթացքում ՀՀ-ից միակ ներկայացուցիչն իր զեկուցման մեջ ներկայացրել է օրինակելի դասապլան, որտեղ Արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների («Demographic Transition in the Period of Industrial Revolution») օրինակով արտացոլված են մուլտիկուլտուրալիզմի դրսևորումներ և միջմշակութային հաղորդակցման ընդլայնման դրվագներ: Նա նաև մասնակցել է աշխատանքային խմբերի աշխատանքներին և տարաբնույթ քննարկումներին: «Շատ եմ կարևորում այսօրինակ իրադարձություններին հայաստանյան ներկայացուցչի մասնակցությունը, քանի որ շատ հաճախ տեղ են գտնում Հայաստանին առնչվող թեմաների, օրինակ՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ քննարկումներ, և տեղին է լինում ՀՀ ներկայացուցչի միջամտությունն ու հավուր պատշաճի արտահայտվելը», - այսպես է արտահայտվում իր բելգրադյան փորձառության մասին Միքայել Մալխասյանը: Ի դեպ, սեմինար-համաժողովի ընթացքում տեղի է ունեցել «Shared histories for a Europe without dividing lines» խորգրով ուսումնաօժանդակ էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը: Գիրքը տեղադրված է ԵԽ կայքում և նախատեսված է ԵԽ անդամ երկրների դպրոցներում օգտագործելու համար:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...