Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վարժարանի շրջանավարտն ընտրվել է ԵՊՀ ղեկավար մարմնի քարտուղար 01.06.2015

Վարժարանի շրջանավարտն ընտրվել է ԵՊՀ ղեկավար մարմնի քարտուղար

2015 թ. ապրիլի 29-ին տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որտեղ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ քարտուղար` ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը:
Հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է: Նրա իրավասություններն են ԵՊՀ ռեկտորի ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը, ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը, ԵՊՀ գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը, ԵՊՀ կառուցվածքի հաստատումը, ԵՊՀ հաստիքացուցակի հաստատումը, ԵՊՀ եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը և այլն: Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 հոգուց` 25-ական % ԵՊՀ դասախոսների, սովորողների (ուuանողներ և աuպիրանտներ), ՀՀ Կառավարության ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից: 
Միքայել Մալխասյանը, ով «Քվանտ» վարժարանի շրջանավարտ է և ներկայումս աշխատում է վարժարանում` որպես պատմության ուսուցիչ, ներկայացված է եղել Հոգաբարձուների խորհրդում` որպես Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ և ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ: Միքայելի թեկնածությունն առաջադրելիս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ասպիրանտը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, մի քանի մենագրությունների, բազմիցս ներկայացրել է Հայաստանը միջազգային գիտաժողովներում, զգալիորեն ակտիվացրել է ուսանողական գիտական ընկերության աշխատանքները: 
Ի դեպ, միջազգային բոլոր վարկանիշավորումների տվյալներով Երևանի պետական համալսարանը ՀՀ ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհն է, որտեղ սովորում է շուրջ 20 հազար ուսանող և ասպիրանտ:

Աղբյուրը` այստեղ:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...