Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեկ անմոռանալի օր Գյումրիում 28.05.2015

Մեկ անմոռանալի օր Գյումրիում

Այս ուսումնական տարում մեր դասարանը եղավ Երկրաբանական թանգարանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Կոմիտասի թանգարան - ինստիտուտում և Հայոց ցեղասպանագիտության թանգարան-ինստիտուտում:
Կարծես թե արդեն հոգնել էինք թանգարաններ գնալուց, դասղեկին խնդրում էինք, որ այլևս թանգարաններ չգնանք, բայց հանկարծ...Դասղեկի կողմից հնչեց մի շատ հրապուրիչ առաջարկ` գնալ Գյումրի և այցելել 4 թանգարաններ: Մենք միանգամից համաձայնեցինք` մտածելով, որ տեղում դասղեկին կհամոզենք և մի քանիսը չենք մտնի: 
Այսպիսով`մայիսի 24-ին մենք ճանապարհ ընկանք դեպի Գյումրի: Օրը սովորական մի օր էր, և այդ ժամանակ մենք չէինք էլ մտածում, որ այն մեզ համար դառնալու է հիշարժան ու կարևոր: Ամբողջ ճանապարհին երգեցինք, պարեցինք, խաղացինք: Վերջապես հասանք Գյումրի: Գյումրին նման չէր մեր տեսած քաղաքներից և ոչ մեկին. այն պարզապես հրաշք էր: Գյումրիում չէին քանդել հին շենքերը, բայց կառուցել էին նորերը` ստեղծելով հնի ու նորի զարմանահրաշ ներդաշնակություն: 
Սկզբում մենք եղանք Գյումրու կենցաղի և պատմության թանգարանում, որը գյումրեցիներն անվանում են Ձիթողցոնց տուն: Այնտեղ մենք ծանոթացանք Գյումրու պատմությանը, ավանդույթներին: Այնուհետև մենք եղանք նշանավոր գյումրեցիների` Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարաններում: Ժամանակն այնքան արագ էր թռչում, որ մենք չհակացանք անգամ, թե ինչպես մտանք այդ չորս թանգարանները:
Դրանից հետո մենք գնացինք Մարմաշեն, որտեղ գտնվում էր 10-րդ դարում կառուցված Վահրամաբերդ եկեղեցական համալիրը: 
Երեկոյան վերադարձանք տուն ուրախ տրամադրությամբ և գիտելիքների նոր պաշարով: 

Նյութը պատրաստեց 8-2 դասարանը (դասղեկ` Հ. Սարգսյան)



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...