Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հավատում եմ քո հարության հրաշքին... 02.05.2015

Հավատում եմ քո հարության հրաշքին...

Նոր սերնդի դաստիարակության գործում չափազանց կարևորվում է աշակերտներին սեփական ժողովրդի պատմությանը ծանոթացնելը, որքան էլ վերջինս լի լինի դառն ու անողոք դրվագներով: «Քվանտ» վարժարանում մշտապես գիտակցել են դա, և գործուն քայլեր են ձեռնարկվել աշակերտներին առողջ ոգով ու հայրենասիրական գաղափարներով զինելու համար: Դրա վկայությունը ոչ միայն նմանատիպ թեմաներին վերաբերող դասաժամերի անցկացումն է, այլև տարբեր միջոցառումների կազմակերպումը:
Վարժարանում այս տարի Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների մի մեծ շարք էր նախատեսված: Դրանց մեջ առանձնանում էր գրական-երաժշտական մի միջոցառում, որը միավորել էր տարբեր սերնդի ներկայացուցիչների:
Միջոցառման ժամանակ հնչեցին հայ գրականության վառ ներկայացուցիչների ստեղծագործություններ: Եթե միջոցառման առաջին հատվածում ներկայացվեցին 1915-ի ահասարսուռ դեպքերի արձագանքը հանդիսացող բանաստեղծություններ, ապա երկրորդ հատվածը վերածնվող Հայաստանի փառաբանմանն էր նվիրված: Լալկան տրամադրությունների փոխարեն գերիշխում էին անցյալի ողբերգական դեպքերը ճանաչելու և հատուցում պահանջելու տրամադրություններ: 
Աշխարհի առաջադեմ գործիչների` հայությանը վերաբերող հրաշալի մտքերով պաստառները, հայ պատանիների շուրթերից հնչող հայերեն անաղարտ խոսքի ու խրոխտ երգի հնչյունները, դահլիճում թևածող հայրենասիրական ոգին ստեղծել էին մի ամբողջական պատկեր, իսկ միջոցառումից հետո հանդիսատեսի ջերմ արձագանքները վկայեցին, որ միջոցառման կազմակերպչի՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Անդրեասյանի ջանքերն ու 2-ամսյա տքնաջան աշխատանքը զուր չեն եղել: 


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...