Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հայտնի են «Oժտված երեխաներ -Քվանտ 2015» մրցույթի հաղթողների անունները 12.05.2015

Հայտնի են «Oժտված երեխաներ -Քվանտ 2015» մրցույթի հաղթողների անունները

Օրեր առաջ տեղի ունեցավ «Oժտված երեխաներ -Քվանտ 2015» մրցույթը: Տարին հոբելյանական էր. արդեն քսաներորդ անգամ` սկսած 1996 թ.-ից, հանրապետության բոլոր դպրոցների 6-9-րդ դասարաններում սովորող աշակերտները հնարավորություն են ունենում իրենց ուժերը փորձելու մաթեմատիկայի եզակի մրցույթում: Մայիսի 9-ին տեղի ունեցավ մրցույթի գրավոր փուլը: Այս տարի ևս մասնակիցների թիվը բավականին շատ էր, ուստի երեխաներն էլ բարձր պատասխանատվությամբ էին եկել` մասնակցելու մրցույթին: Ծնողների հետ հանդիպման ընթացքում կազմավորվեց դիտորդների խումբ, ովքեր անմիջական մասնակցություն ունեցան մրցույթի իրականացման ողջ ընթացքին: ԵՊՀ-ի և «Քվանտ» վարժարանի առաջատար մասնագետներից բաղկացած հանձնաժողովի անդամները աշխատանքները ստուգեցին մինչև ուշ երեկո:
Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած աշակերտները մայիսի 10-ին մասնակցեցին բանավոր փուլին: Թեժ պայքարի արդյունքում հայտնի դարձան  «Oժտված երեխաներ -Քվանտ 2015» մրցույթի հաղթողների անունները, ովքեր նոր ուսումնական տարում հնարավորություն ստացան ուսումը շարունակել  «Քվանտ» վարժարանում` օգտվելով համապատասխան արտոնյալ պայմաններից: 
Առջևում սպասվում է մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 21-ին` ժամը 16:30-ին` վարժարանի ընթերցասրահում:
 
Մրցույթի վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...