Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ավարտին մոտեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանության գործընթացը 04.05.2015

Ավարտին մոտեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանության գործընթացը

Այս տարի ևս «Քվանտ» վարժարանում իրականացվեց դեռևս 2012-2013 ուստարում մեկնարկած և արդեն ավանդույթի ուժ ստացած հետազոտական աշխատանքների կատարման և պաշտպանության պատվաբեր աշխատանքը:

Գործընթացի մեջ ներգարավված են միջին և ավագ դպրոցի 447 աշակերտներ, բացի 12-րդ դասարանցիներից, ովքեր իրականացրեցին 262 աշխատանք:

Թեմաների ընտրությունը կատարվել էր դեռևս 2014 թ. հոկտեմբերին, իսկ պաշտպանության համար վերջնաժամկետ սահմանվեց 2015 թ. ապրիլի 21-ը:

Այսօր արդեն բոլոր առարկայական ամբիոններում ավարտվել է հետազոտական աշխատանքների պաշտպանության և լավագույն երեք աշխատանքների առանձնացման գործընթացը: Լավագույն աշխատանքները կներկայացվեն հուլիսի կեսին` Աղավնաձորում կայանալիք ամփոփիչ սեմինարում, ապա կձեռնարկվի այդ աշխատանքների հրատարակումը` «Հետազոտական աշխատանքների ընտրանի» վերտառությամբ:



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...