Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք «Քվանտ» վարժարանում 02.05.2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք «Քվանտ» վարժարանում

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը, պատմության ամբիոնի հետ համատեղ, վերջին երկու ամիսների ընթացքում նախաձեռնել էր միջոցառումների մի ամբողջ շարք` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումների նպատակներ էր լրացնել աշակերտների գիտելիքների պաշարները պատմության այս սև էջերի վերաբերյալ: Միջոցառումների իրականացման գործընթացը կազմակերպվեց մի քանի փուլով: Վարժարանի բոլոր հարկերում փակցվեցին ցուցապաստառներ և լուսանկարներ: Առաջին հարկում տեղ գտան Հայոց ցեղասպանության կազմակերպման մասին նյութերը: Երկրորդ հարկի ցուցադրությունը ներկայացնում է «մշակութային եղեռնը»` եղեռնի ժամանակ կոտորված գրողների կյանքը, Հայոց ցեղասպանության արտացոլանքը և անդրադարձը համաշխարհային գարկանության և արվեստի մեջ, գեղանկարներ, տարբեր երկրներում տեղադրված հուշարձաններ, ականավոր հասարակական և քաղաքական գործիչների կարծիքները և այլն: Իսկ երրորդ հարկում փակցված են հայ ժողովրդի բարեկամների լուսանկարները և դրանց կից` այդ մարդկանց կենսագրությունները: Այս ամենին հաջորդեցին 5-7-րդ դասարանների համար նախատեսված ցուցադրությունների մրցույթը և 8-10-րդ դասարանների համար նախատեսված վիկտորինայի մրցույթը: Ցուցադրությունների մրցույթը տեղի ունեցավ ապրիլի 13-ին: Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ 4 հոգուց բաղկացած թիմով, որը նախապես որոշված թեմայի վերաբերյալ պատրաստել էր ելույթ` բաղկացած բանավոր խոսքից և դրան համապատասխան ներկայացումից: Հաշվի առնելով նշվածը՝ պատմության ամբիոնի ուսուցիչների կողմից հաղթող ճանաչվեց 6-1 դասարանը (դասղեկ` Կ. Դեղոյան): Վիկտորինան անցկացվեց 2 փուլով` ապրիլի 8-11 ընկած ժամանակահատվածում: Ապրիլի 8-ին և 9-ին մրցեցին 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանների աշակերտները: Այս 2 օրերի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած դասարանների (8-1, 9-1,9-2, 10-4) թիմերը ապրիլի 11-ին միմյանց հետ մրցեցին եզրափակչում: Լավագույն արդյունք ցուցաբերեց և հաղթող ճանաչվեց 9-2 դասարանը (դասղեկ` Ս. Թումանյան): Այս ամենից հետո լուրջ նախապատրաստական աշխատանքներ սկսվեցին հաշվետու միջոցառման համար: Նախապես մշակվեց սցենար, ընտրվեցին դերակատարներ, կատարվեցին նկարահանումներ Ծիծեռնակաբերդի հուշամալիրում: Քրտնաջան աշխատանքի արդյունքում, ապրիլի 22-ին նոր մասնաշենքում կայացավ միջոցառումը, որին ներկա էին վարժարանի տնօրինությունը, ուսուցչական անձնակազմը, աշակետները, ինչպես նաև հայտնի հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Արտաշես Գևորգյանի ծոռ Գրիգոր Գևորգյանը, ով պատմեց իր նախապապի մասին: Տեղի ունեցան ինչպես առանձին կատարումներ և ելույթներ, այնպես էլ Սողոմոն Թեհլերյանի դատավարության մի հատվածի բեմադրությունը: Միջոցառումը լուսաբանվեց «ԴԱՐ21» հեռուստաընկերության կողմից: Որպես եզրափակում աշակերտական խորհուրդը ապրիլի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը: Թեև սա շարքի վերջին միջոցառումն էր, մոտ ժամանակներում աշակերտական խորհուրդը հրատարակելու է իր թերթի` Ցեղասպանությանը նվիրված հատուկ համարը: Աշակերտական խորհուրդը իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում վարժարանի տնօրեն պարոն Ռ. Վարդանյանին, պատմության ամբիոնի վարիչ` Եվ. Ղալումյանին, պատմության ամբիոնի ուսուցիչներ` Ս. Քոչարյանին, Ա. Հարությունյանին, Է. Ղիասյանին, Մ. Մալխասյանին, ֆիզիկայի ամբիոնի ուսուցչուհի Բ. Դավթյանին, Արտյոմ Միլիտոնյանին՝ միջոցառումների կազմակերպան և իրականացման գործընթացում իրենց անմիջական մասնկցության և աջակցության համար, ինչպես նաև այն բոլոր աշակերտներին, ովքեր այս կամ այն կերպ իրենց մասնակցությունը ունեցան վերոհիշյալ միջոցառումներում: Նյութը պատրաստեց Սերինե Նազարյանը:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...