Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ճանապարհում ենք «Քվանտի» մալազիացի սաներին 25.04.2015

Ճանապարհում ենք «Քվանտի» մալազիացի սաներին

Ուսումնական տարվա սկզբին «Քվանտ» վարժարանի ՄԲ համակարգում սովորող աշակերտներին միացան Մալազիայի քաղաքացիներ Ջերոմ Դոնովա, Ջեսլին-Դևոնիա և Ջեսրիլ-Դամիան Ֆերնանդոները: Շատ կարճ ժամանակահատվածում նրանք ընտելացան նոր միջավայրին`արժանանալով ոչ միայն դասընկերների, այլև ուսուցիչների համակրանքին ու սիրուն: Սակայն, Ֆերնանդոների ընտանիքի աշխատավայրի փոփոխությամբ պայմանավորված, երեխաները շուտով մեկնելու են Հայաստանից: Օրեր առաջ վարժարանի նոր մասնաշենքում կազմակերվեց հրաժեշտի ցերեկույթ: Ֆերնանդոների մայրը` Ագնես Ֆերնանդոն, ողջ ուսումնական տարվա ընթացքում մեծ հոգատարությամբ աջակցում էր ՄԲ համակարգում իրականացվող միջոցառումների կազմակերպչական հարցերին, որի համար էլ վարժարանի կողմից նրան շնորհվեց «Տարվա ամենաակտիվ ծնող» անվանակարգով վկայական: Ֆերնանդոների ծնողները նշեցին, որ իրենք եղել են տարբեր երկրներում, սակայն հայերն առանձնակի աչքի են ընկնում իրենց ջերմությամբ և հյուրասիրությամբ, իսկ Հայաստանում անցկացրած մի քանի ամիսը ընդմիշտ կմնա իրենց հիշողություններում: Նրանք իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին վարժարանի ուսուցիչներին և տնօրինությանը` հոգատարության և երեխաներին կարճ ժամանակահատվածում գիտելիքների մեծ պաշար տալու համար` միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստան գալու և հանդիպելու առիթներ դեռ կլինեն:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...