Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի տնօրեն Ստեֆըն Քիգանի և ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանի այցը «Քվանտ» վարժարան 27.04.2015

Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի տնօրեն Ստեֆըն Քիգանի և ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանի այցը «Քվանտ» վարժարան

Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի (CNIS, Singapore) հետ ջերմ ու սերտ կապեր են հաստատված դեռևս 2011 թ. –ից: Ավագ դպրոցի ղեկավար, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Վահագն Վարդանյանն ամեն անգամ Հայաստան կատարած այցի շրջանակներում ժամանակ է գտնում «Քվանտ» վարժարան այցելելու և սեփական փորձը փոխանակելու ինչպես վարժարանի ուսուցիչների, այնպես էլ աշակերտների հետ: Ապրիլի 25-ին Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի տնօրեն Ստեֆըն Քիգանը և Վահագն Վարդանյանը հյուրընկալվեցին «Քվանտի» նոր մասնաշենքում, որտեղ իրականացվում է վարժարանի ՄԲ համակարգում և տարրական դպրոցում սովորող աշակերտների ուսումնական գործընթացը: Այս անգամ դպրոցի տնօրինությունը Հայաստան էր ժամանել դպրոցի ՄԲ «Դիպլոմա» ծրագրով` նոր ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպելու նպատակով: Ընդունելության փուլն անցած դիմորդներին դպրոցը հնարավորություն է ընձեռում ստանալու կրթաթոշակ` ուսման վարձի մինչև 75%-ի չափով: Այսպիսով, հայ աշակերտները բացառիկ հնարավորություն են ստանում կրթություն ստանալու աշխարհի ամենազարգացած ու ապահով երկրներից մեկում` Սինգապուրում: Չինական միջազգային դպրոցը հիմնադրվել է 2006 թվականին` իր կազմում ընդգրկելով տարրական, միջին և ավագ դպրոցները: Դպրոցում ուսուցման լեզուն անգլերենն է, իսկ որպես երկրորդ լեզու դասավանդվում է չինարեն: Ի դեպ, այն աշխարհում առաջին ոչ հայկական դպրոցն է, որտեղ հայ աշակերտներին, որպես մայրենի լեզու, դասավանդվում է հայերեն:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...