Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ոստիկանության գործառույթների բացահայտում գնդապետ Ա. Ղազարյանի կողմից 14.04.2015

Ոստիկանության գործառույթների բացահայտում գնդապետ Ա. Ղազարյանի կողմից

Սույն թվականի ապրիլի 10-ին «Քվանտ»-ում անսովոր մթնոլորտ էր տիրում. վարժարան էր այցելել ՀՀ Ոստիկանության շտաբի պետի տեղակալ` գնդապետ Անդրանիկ Ղազարյանը:

Հանդիպմանը մասնակցեցին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները, քանզի, պարոն Ղազարյանի համոզմամբ, հենց այս տարիքային խմբերի երեխաներն առավել կարիք ունեն բացատրությունների ոստիկանության վերաբերյալ: Ելնելով այս հանգամանքից` պարոն գնդապետը իր ելույթի ընթացքում մանրամասն պատմեց ոստիկանության հիմնական գործառույթների, վերջին տարիներին համակարգում իրականացված բարեփոխումների , շտաբի կառուցվածքի, գործառույթների և ստորաբաժանումների մասին: Ինչպես նաև պարոն Ղազարյանը մանրամասն ներկայացրեց Ոստիկանության կրթահամալիրի կառուցվածքը և այնտեղ սովորողների առավելությունները:

Բացի այդ, իրավապահ մարմինների ներկայացուցիչը բացատրեց ՀՀ քաղաքացու անձնագիր և վարորդական իրավունքներ ստալու գործընթացների մանրամասները: Իր ելույթի վերջում` հարցուպատասխանից հետո, պարոն Ղազարյանը աշակերտներին հորդորեց սովորել, քանի դեռ նրանց ընձեռված է այդ հնարավորությունը:

Հարկ է նշել, որ հանդիպումը անցավ ջերմ և ընկերական միջավայրում:

Նյութը պատրաստեց Սերինե Նազարյանը


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...