Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Նոր կրթական ծրագիր ՏՀՏ ոլորտում 31.03.2015

Նոր կրթական ծրագիր ՏՀՏ ոլորտում

Երեկ` մարտի 30-ին, փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև: Հուշագրի համաձայն՝ ՀՀ ԿԳՆ-ն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Նոր ծրագիրը կկիրառվի 2015-2016 ուստարում: Փոխըմռնման հուշագրով նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում:

Հղումը www.edu.am կայքից` http://edu.am/index.php?id=7330&topMenu=-1&menu1=-2&menu2=-1


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...