Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Կանխարգելիչ օգտակար խորհուրդներ գրիպից և նրա հետևանքներից խուսափելու համար 23.03.2015

Կանխարգելիչ օգտակար խորհուրդներ գրիպից և նրա հետևանքներից խուսափելու համար

Վերջին շրջանում նկատվում է գրիպով հիվանդությունների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով: Հիվանդությունների կանխարգելման նպատակով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Քվանտ» վարժարանի բժշկուհի Արփիկ Հակոբյանի խորհուրդները: Գարնանը  հաճախակի են դառնում վերին շնչուղիների սուր հիվանդությունները, որոնք վատացնում են ինքնազգացողությունը, իջեցնում աշխատունակությունը՝ սովորաբար ուղեկցվելով ջերմությամբ, թուլությամբ, քթային արտադրությունով, հազով, գլխացավով, երբեմն՝ փորլուծությունով։ Այս հիվանդությունները կարող են հանգեցնել բավականին լուրջ բարդությունների, ինչպես, օրինակ, թոքաբորբի, քթի հարակից խոռոչների , ուղեղի թաղանթների , միջին ականջի բորբոքումների և այլն։ Նմանատիպ վիճակներից խուսափելու համար հարկ է իմանալ, որ այս հիվանդությունները դիտվում են, երբ մակրո- և միկրոօրգանիզմների պայքարում հաղթում է միկրոօրգանիզմը։ Գործնականում էական է միկրոօրգանիզմի (այս խումբ հիվանդությունների դեպքում՝ վիրուսի) ագրեսիվության աստիճանը, քանակը միջավայրում, տարածվածությունը, կայունությունը և այլն։ Մակրոօրգանիզմի պարագայում կարևոր է դիմադրողականությունը, որը ուղղակիորեն  կախված է  ճիշտ ապրելակերպից,  կոփված լինելուց, լիարժեք սնվելուց, վնասակար սովորություններից զերծ մնալուց և այլն։ Այս խումբ հիվանդութուններից խուսափելուն կօգնեն՝ · վիտամիններով  հարուստ սննդամթերքով սնվելը, · բավարար քանակով հեղուկներ ընդունելը, · մաքուր օդում զբոսանքները, · ձեռքերը հաճախակի օճառով լվանալը, · բնակարանում, աշխատասենյակում բավարար ջերմաստիճանային ռեժիմի պահպանումը (20-22 աստիճան) և օդափոխումը, · եղանակին համապատասխան հագուստ և կոշիկներ հագնելը: Առողջություն ենք մաղթում բոլորին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...