Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ամենակրտսեր քվանտականների բացահայտումները Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործության շուրջ 17.03.2015

Ամենակրտսեր քվանտականների բացահայտումները Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործության շուրջ

Վարժարանի ամենակրտսեր սաներն ուսումնական գործընթացի շրջանակներում մասնակցում են տարատեսակ ուսանելի էքսկուրսիաների, որոնք նպատակ ունեն ձևավորելուև ընդլայնելու մատաղ սերնդի աշխարհայացքը, օգնելու ճիշտ գնահատել արվեստն ու բացահայտել դրանց գաղտնիքները: Մարտի 9-ին և 10-ին այդպիսի էքսկուրսիա էր կազմակերպվել դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ` այս անգամ Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» (1922թ.) ստեղծագործության թեմայով։ Էքսկուրսիայի շրջանակներում փոքրիկները ծանոթացան հայկական էպոսի ստեղծման պատմությանը, իրենց բառերով վերլուծեցին Սասունցի Դավթի կերպարը։ Նրանք հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու գրաֆիկայի տեխնիկային։ Էքսկուրսիայի ինտերակտիվ հատվածում քվանտականներին տրամադրվեցին նկարի դրվագները։ Էքսկուրսավարը էպոսից ընթերցեց դրվագներին համապատասխան հատվածները, որից հետո երեխաները փորձեցին գուշակել, թե որ դրվագին է վերաբերվում տվյալ տեքստը։ Փոքրիկ քվանտականները պատվով կատարեցին էքսկուրսավարի բոլոր ցուցումները` ցուցաբերելով մեծ հետաքրքրասիրություն և ակտիվություն էքսկուրսիայի ողջ ընթացքում:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...