Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Անակնկալներով հագեցած օր Արտո Թունջբոյանջյանի հետ 10.03.2015

Անակնկալներով հագեցած օր Արտո Թունջբոյանջյանի հետ

2015 թվականի մարտի 6-ը միշտ կմնա քվանտականների հիշողություններում` որպես յուրահատուկ օր. վարժարան էր այցելել ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող, ճանաչված հայ երգիչ, մուլտիինստրումենտալիստ, աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը: Հանդիպումը կազմակերպվել էր Ցեղասպանության 100-ամյաիկին ընդառաջ միջոցառումների շրջանակներում:
Հանդիպումը մեկնարկեց առաջին դասարանցիների պատրաստած անակնկալով. նրանք հյուրի համար 4 երգ կատարեցին: Այնուհետև, շնորհակալություն հայտնելով փոքրիկներին, պարոն Թունջբոյաջյանը իր խոսքն ուղղեց ավագ քվանտականներին: Իր ուղերձում երգիչը նշեց, որ ամենակարևոր արժեքը միտքն է և այն, թե ինչ ժառանգություն ենք թողնում ապագա սերունդներին: Հայտնի կատարողը կիսվեց նաև իր գաղափարներով այն մասին, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի ապագան, այն է` «դարձնել Հայաստանը համաշխարհային մշակութային և տեխնոլոգիական կենտրոն, իսկ հայ ազգը` արև»: Եվ այն ամենը, ինչ անում ենք կամ կանենք, պետք է կրի սիստեմատիկ բնույթ: Ըստ երգչի` մեր երկրի զարգացման միակ ճշմարիտ ուղին սա է: Երբ հյուրն ավարտեց իր խոսքը, աշակերտներն ուղղեցին իրենց հարցեր: Հարցուպատասխանին հաջորդեց միջին և ավագ դպրոցի սաների կողմից կազմակերպված փոքրիկ համերգը: Անսպասելիորեն, պարոն Թունջբոյաջյանն անակնկալ մատուցեց բոլորին` ձայնակցելով և նվագակցելով աշակերտներին: Հանդիպման ավարտին Արտո Թունջբոյաջյանը խորհուրդ տվեց երիտասարդներին միշտ հավատարիմ մնալ իրենց գաղափարներին և վստահ լինել նրանում, ինչ անում են:

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ

     


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...