Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեծ անակնկալ 5-1 դասարանի աշակերտներին 28.02.2015

Մեծ անակնկալ 5-1 դասարանի աշակերտներին

Զարմանք, շփոթություն, հիացմունք. փայլում էին 5-1 դասարանի աշակերտների աչքերը: Այսօր դասը վարում էր գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» թերթի խմբագիր Վաչագան Սարգսյանը. նրան հաճախ կարելի է հանդիպել «Քվանտ» վարժարանում: Իր սրտացավ վերաբերմունքով, իմաստուն ու բարեկամական խորհուրդներով նա օգնում է կազմակերպել առաջին դասարանցիների ուսուցումը: Այս այցը Մայրենիի օրվան նվիրված մրցույթում հաղթելու առթիվ էր: Երեխաները ոգևորված էին. նրանց հետ զրուցում էր իրենց առաջին դասագրքի` Այբբենարանի հեղինակը, գնահատում երեխաների առաջին խոսքը մայրենիի մասին, ոգևորում: Պարոն Սարգսյանը դատարկաձեռն չէր եկել. երեխաները անհամբերությամբ թերթում էին նվեր ստացած գրքերի էջերը, լսում հեղինակի բացատրությունները բառերի ստուգաբանության մասին. դասը ստացվեց: Շնորհակալություն Վ. Սարգսյանին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...