Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հարուստ տպավորություններով կիրակի 23.02.2015

Հարուստ տպավորություններով կիրակի

Մանկավարժական պրակտիկան անցնում եմ Քվանտ վարժարանում: Երեկ` փետրվարի քսաներկուսին, 10-6 դասարանի աշակերտների հետ այցելեցի Ազգային պատկերասրահ: Եղանք պատմության թանգարանում: Աննկարագրելի զգացում է, երբ տեսնում ես նախնադարյան մարդու ապրելակերպը ներկայացնող նմուշներ:Միանգամից երևակայությունդ վառվում է,և մտքով տեղափոխվում ես անցյալ ,զարմանում և հմայվում.դեմ առ դեմ կանգնում ես մարդու հավատի, սիրո, տխրության ու վշտի բեկորների առջև: Աներևակայելի է մարդու ուժը.դրա վառ ապացույցն են հսկայական աղեղն ու նետը: Նայում ես դրանց, և միանգամից աչքերիդ առջև պատկերվում է Հայկը` լայնալիճ աղեղը ձեռքին, շանթահարող հայացքով և ամրակուռ բազուկներով: Ամենատպավորիչն այն էր, որ մարդը,դեռևս երկրպագելով կուռքերին, նկարել է խաչ: Խաչաձև պատկերներն ամենուր էին ... Գործիքները, որոնք ժամանակակից գործիքների նախատիպեր են,մեծ արվեստով էին պատրաստված: Իսկ տարազներն ու զարդերը այնքան գունագեղ ու գեղեցիկ էին, որ աղջիկներին խմբեցին իրենց շուրջը: Կանգնելով պատմության քառուղիներում ` տեսանք մարդուն մանկությունից մինչև հասունություն, իսկ պատանեկության շեմին կանգնած աշակերտները փորձում էին սերտել պատմության դասերը: Ուսուցողական մեծ դեր ունեն արտադասարանային այսպիսի միջոցառումները. ընդլայնվում է երեխաների աշխարհայացքը, հարստացվում են գիտելիքները և, որ ամենակարևորն է ,ձևավորվում են իրական արժեքներ: Դպրոցական դասագրքերից սովորածը հիմնավորվում է հենց այստեղ ` պատմական փաստերի կողքին: Արտադասարանական այս միջոցառումը ինձ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչելու երեխաներին:


Առլինա Սարգսյան, ԵՊՀ ուսանող


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...