Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Երկու անմոռանալի օր Ծաղկաձորում 04.02.2015

Երկու անմոռանալի օր Ծաղկաձորում

Հունվարի 24-ին` շաբաթ օրը, մենք` 12-2 դասարանի աշակերտներս ուսուցիչներ Բ. Դավթյանի, Մ. Մալխասյանի և Լ. Վարդանյանի հետ մեկնեցինք Ծաղկաձոր: Հասնելով տեղ` մի լավ ձնագնդիկ խաղացինք և սկսեցինք ուսումնասիրել քաղաքը. եղանք Կեչառիսի վանական համալիրում, լսեցինք կիրակնօրյա պատարագը: Այնուհետև Օրբելի եղբայրների տուն-թանգարանում շատ հետաքրքիր փաստեր իմացանք Օրբելիների մասին, ինչը մեր սիրտը լցրեց մեծ հպարտությամբ: Օրբելիների տուն-թանգարանում հնարավորություն ստացանք նաև վայելելու մեր սիրելի դասղեկի` Բելլա Դավթյանի դաշնամուրային կատարումը:

Դուրս գալով տուն-թանգարանից` առավել անվախները սահեցին վանական համալիրի մոտ գտնվող սահադաշտում: Ժամանակ մնաց նույնիսկ ճոպանուղի նստելու համար:

Այսպիսով` երկու հրաշալի օր անցկացնելուց հետո, հանգստացած և դրականորեն լիցքավորված վերադարձանք Երևան:

Շնորհակալություն ենք հայտնում էքսկուրսիայի կազմակերպիչներ Բելլա Դավթյանին և Միքայել Մալխասյանին:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...