Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ՀՀ զինված ուժերը 23 տարեկան է. շնորհավո՛ր տոնդ, համա՛յն հայություն 29.01.2015

ՀՀ զինված ուժերը 23 տարեկան է. շնորհավո՛ր տոնդ, համա՛յն հայություն

Այսօր «Քվանտ» վարժարանը, միանալով ողջ հայությանը, մեծ հպարտությամբ տոնեց հայկական զինված ուժերի կազմավորման 23-ամյակը: Աշակերտական խորհուրդը կազմակերպեց և իրականացրեց բանակի օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էր «Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն» մենագրության հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Ներկաները սիրով ունկնդրեցին պարոն Մինասյանի դասախոսությունը, որն ավարտվեց հարցերի տարափով և սպառիչ պատասխաններով: Ցուցադրվեց նաև զինված ուժերի կազմավորման մասին պատմող ֆիլմ, որից հետո աշակերտական խորհուրդի անդամները կատարեցին հայրենասիրական երգեր՝ ապահովելով հյուրերի բարձր տրամադրությունը:
Միջոցառման ավարտին մի խումբ քվանտականներ այցելեց Եռաբլուր հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին: Օրը շատ բովանդակալից էր և լեցուն հայրենասիրական ոգով: Շնորհավո'ր տոնդ, հայոց ազգային բանակի զինվո'ր, շնորհավո'ր, ՀՀ քաղաքացի', շնորհավո'ր, համա'յն հայություն:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...