Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 29.01.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

2015 թ. հունվարի 22-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1995-2011 թթ. «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի աշխատակից, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը «Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 53-րդ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդման հյուրն էր: Բազմափորձ և վաստակաշատ մանկավարժ-գիտաշխատողը հաղորդման ընթացքում հիմնավոր կերպով ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատճառները, ծրագրումը, ընթացքը, արդյունքներն ու հետևանքները: Առանձնակի ուշադրություն է դարձվել էթնիկական զտումների քաղաքականությանը՝ հստակ ներկայացնելով թե՛ բռնագաղթի, թե՛ բնաջնջման և թե՛ բռնի մահմեդականացման տարրերը 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում: Կարևոր է ոչ միայն բնաջնջման գործընթացը, այլև ինքնապաշտպանական մարտերը ներկայացնելը, և, ինչպես նկատում է Լ. Հովհաննիսյանը, այդ կերպ հազարավոր հայեր փրկվեցին թուրքական յաթաղանից: Նա նաև ներկայացնում է թուրքական պատմագիտական մտքի կողմից Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության այլևայլ դրվագների խեղաթյուրման փորձերը՝ շեշտելով, որ խաղաղ բնակչության ոչնչացումը չի կարող ունենալ որևէ բանական հիմնավորում: Հաղորդումը կարող է օգտակար լինել թե՛ պատմաբան-ուսումնասիրողների, թե՛ ուսանողների, թե՛ աշակերտների և թե՛ լայն հասարակայնության համար:
 Լ. Հովհաննիսյանի հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?x-yt-ts=1421914688&v=Qli31CbIStM&x-yt-cl=84503534#t=167


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...