Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հպարտանալու փայլուն առիթ. Սերգեյ Շահվերդյանի գիտական լուրջ հաջողություններն Օքսֆորդի համալսարանում 24.01.2015

Հպարտանալու փայլուն առիթ. Սերգեյ Շահվերդյանի գիտական լուրջ հաջողություններն Օքսֆորդի համալսարանում

Սրտանց շնորհավորում ենք «Քվանտի» 2003-2004 ուստարվա շրջանավարտ Սերգեյ Շահվերդյանին կրթական մեծ հաջողության` Օքսֆորդի համալսարանի Մաթեմատիկական եւ հաշվողական ֆինանսների ֆակուլտետի ասպիրանտուրան փայլուն ավարտելու և գիտական կոչում (PhD-Doctor of Philosophy) ստանալու կապակցությամբ:
Սերգեյը՝ «Օժտված երեխաների մրցույթի» հաղթող, 2002 թ
Սերգեյը վարժարանի կողմից կազմակերպվող 2002 թ.-ի «Օժտված երեխաների մրցույթի» հաղթող է: Փայլուն հաղթանակներ տանելով հանրապետական օլիմպիադաներում` 2004 թ. . դարձել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր: Հետագա տարիներին, ավարտելով ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ուսումը շարունակել է Օքսֆորդի համալսարանում: 

Հպարտանում ենք, որ Սերգեյի գիտական լուրջ ձեռքբերումների մեջ որոշակի ներդրում էլ մենք ունենք և վստահ ենք, որ գիտության մեջ այդ հաստատուն քայլերով ունենալու է բազում հաջողություններ, նվաճելու է նոր հորիզոններ...




Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...