Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ամանորի նախաշեմին ճամփորդություն աշխարհի ավելի քան քսան երկրներով... 29.12.2014

Ամանորի նախաշեմին ճամփորդություն աշխարհի ավելի քան քսան երկրներով...

Սկսած 2011 թ.-ից, երբ «Քվանտը» միացավ Միջազգային բակալավրիատի համակարգին, վարժարանում մի գեղեցիկ միջոցառման հիմք դրվեց, որը վերածվեց բարի ավանդույթի. խոսքն «Էթնիկ-էքսպո»-ի մասին է, որն անց է կացվում տարեվերջին: Այդ օրը դասարանները կերպարանափոխվում են. շրջելով դասարանից դասարան՝ տպավորություն է ստեղծվում, որ 10-15 րոպե տևողությամբ ճամփորդում ես աշխարհի տարբեր երկրներում: Հենց այդպիսի մթնոլորտ էր ստեղծվել դեկտեմբերի 27-ին և 28-ին. Ավելի քան 20 երկիր՝ ներկայացված նույն վայրում: Միջոցառմանը մասնակցում էին վարժարանի միջին դպրոցի և 10-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի առաջին կուրսի սաները: Ի դեպ, վերջիններս ներկայացնում էին Մալազիան՝ ելնելով նաև այն փաստից, որ խմբում սովորում են նաև Մալազիայի քաղաքացիներ: Մասնակիցները շատ հուզված էին, բայց կարողացան պատվով ներկայացնել իրենց երկրները: Երգ, պար, ուրախություն... Խանդավառությամբ ու հաճելի աղմուկով էր լցված վարժարանը: Բոլորը ոգևորված սպասում էին իրենց ելույթին և անում էին ամեն ինչ` շահելու հանդիսականների սրտերը: Թեժ պայքարի արդյունքում անաչառ ժյուրին ընտրեց հաղթողներին: Lավագույն հյուրասիրությամբ հանդես եկող դասարան ճանաչվեց 10-3-ը, լավագույն ստեղծագործական մոտեցում ունեցող դասարանն էր 7-1-ը, լավագույն երգերով հանդես եկան 10-1 և 10-2 դասարանները, ամենագեղեցիկ կահավորանքն ուներ 7-3-ը, լավագույն պար ներկայացրած դասարաններն են 8-3-ը, 10-3-ը և ՄԲ-ն, լավագույն խոսք ունեցող դասարան համարվեց 9-2-ը և, վերջապես, III կարգի արժանացան 6-1 և 8-4 դասարանները, II կարգ ստացավ 10-2-ը, իսկ I կարգ ստացավ 5-1-ը` ամենաոգևորված, ամենակազմակերպված և միասնական դասարան հանդես գալու համար: 
«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ
Լուսանկարները՝ այստեղ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...