Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
27.12.2014

Ամանորյա հրաշքը «Քվանտում»

Այսօր վարժարանում արտասովոր, հեքիաթային եռուզեռ էր. փոքրիկ քվանտականները կերպարանափոխվել և իրենց երգ ու պարով տոնում էին Ամանորը` պատրաստելով հիանալի տարեվերջյան հանդես: Ակնհայտ էր ուսուցիչների, մասնավորապես երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի տաժանակիր աշխատանքը. փոքրիկները երգեցին ոչ միայն մայրենի լեզվով, այլև ռուսերեն և անգլերեն: Կատարումն այնքան անկեղծ էր, որ անտարբեր չթողեց հանդիսատեսին: Նրանք կերպարանափոխվեցին և մի պահ դարձան ծաղրածուներ, այնուհետև կրեցին իրենց տոնական գլխարկները՝ Ձմեռ պապիկին դիմավորելու համար: Ձմեռ պապիկը նրանց երկար սպասեցրեց, սակայն այդ ժամանակահատվածը օգտագործվեց նրանց օգտին. նախքան կժամաներ Ձմեռ պապը, երեխաները խաղում էին փուչիկներով,միմյանց բարեմաղթանքներ ասում,երգում և պարում: Վերջապես ժամանեց այդքան սպասված Ձմեռ պապը: Նա պատրաստել էր մի քանի անակնկալներ փոքրիկների համար: Սկզբում միասին խաղեր խաղացին, այնուհետև մենք ականատես եղանք փոքրիկ Արիաննայի ջութակով հիանալի կատարմանը: Իսկ վերջում երեխաները ստացան իրենց նվերները Ձմեռ պապիկի կողմից:
Շնորհավորում ենք մեր փոքրիկների գալիք Ամանորը, ցանկանում ենք` նրանց աչքերից լույս ճառագի ողջ կյանքում:

Նյութը պատրաստեց Լիանա Վարոսյանը

  

  



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...