Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Անիի աշխարհում... 26.12.2014

Անիի աշխարհում...

Վերջերս ուրախությամբ իմացա, որ «Քվանտի» տարրական դպրոցի մասնաշենքում բացվել է առաջին դասարանի աշակերտուհի Անի Քոչարյանի նկարների ցուցադրությունը։ Հետաքրքիր էր իմանալ սպառիչ տեղեկություններ փոքրիկ նկարչի մասին, ու քայլերս ուղղեցի դեպի ցուցասրահ` Անի Քոչարյանի հետ հարցազրույց անցկացնելու մտադրությամբ։
-
Անի՛, ի՞նչ կասես քո մասին։
-
Ես Անի Քոչարյանն եմ, սովորում եմ «Քվանտ» վարժարանի առաջին դասարանում, սովորելու հետ մեկտեղ սիրում եմ նկարել։
-
Քանի՞ տարեկանից ես սկսել նկարել։
-
Առաջին անգամ նկարել եմ, երբ հինգ տարեկան էի, և արդեն մեկ տարի է, ինչ նկարում եմ։ 
-
Ունե՞ս սիրելի նկար, որ մինչև այսօր նկարել ես։
-
Ունեմ շատ նկարներ ու բոլորն էլ սիրում եմ։ Չունեմ այնպիսի նկար, որն ավելի շատ եմ սիրում։
-
Ի՞նչ ես սիրում նկարել։
-
Սիրում եմ նկարել այն, ինչ տեսնում եմ իմ շրջապատում ` ծառեր, տներ, փողոցներ, բնություն
-
Իսկ ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս։
-
Ուզում եմ դառնալ բժշկուհի, որ բոլորին բուժեմ։
-
Սիրելի նկարիչ ունե՞ս։
-
Այո՛, շատ եմ սիրում Մարտիրոս Սարյանի նկարները։
-
Ինչո՞վ ես նկարում առհասարակ։
-
Մատիտով, ջրաներկով, գոաշով… Ամեն ինչով նկարում եմ։
-
Ի՞նչ գույներ ես սիրում օգտագործել քո նկարներում։
-
Վառ գույներ ` կարմիր, կապույտ, դեղին, երբեմն ` սև և սպիտակ։
Ես նկատեցի ձմեռ պատկերող նկարներ և հարց ուղղեցի նրան։
-
Անի՛, շուտով Նոր տարի է, և, ինչպես բոլոր երեխաները, կարծում եմ ` դու էլ ես նամակ գրել Ձմեռ պապիկին։ Ի՞նչ ես ակնկալում նրանից։ 
-
Կուզենայի կախարդական փայտիկ ունենալ և ավելի գեղեցիկ դարձնել իմ աշխարհը։

Հաջողություն քեզ, սիրելի՛ Անի, թող նոր ` 2015 թվականը քեզ և աշխարհի բոլոր մանուկներին բերի հեքիաթային վառ գույներով հագեցած երազանքների կատարում։

 Լուսանկարները` այստեղ

Նյութը պատրաստեց Ժաննա Պետրոսյանը


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...