Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ուսուցողական հանդիպում Սինգապուրում Չինական միջազգային ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանի հետ 26.12.2014

Ուսուցողական հանդիպում Սինգապուրում Չինական միջազգային ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանի հետ

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին վարժարանի ռեսուրս-կենտրոնում հյուրընկալեցինք  Սինգապուրում Չինական միջազգային ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանին: Ներկա էին ՄԲ «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի և 10-րդ դասարանի նախապատրաստական խմբի աշակերտները: Հանդիպման առանցքային հարցը Միջազգային բակալավրիատի համակարգն էր` քննությունների անցկացման կարգը, CAS պրոյեկտների անհրաժեշտությունը և այլն: Սակայն աշակերտներին հետաքրքում էր ոչ միայն մասնագիտական հարցեր. Չինական միջազգային ավագ դպրոցի ղեկավար, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր, տնտեսագիտության ուսուցիչ և քննող, Սինգապուրում և Մալազիայում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչության ղեկավար, պարզապես մարդ, ով կարողացել է հասնել իր բոլոր երազանքներին… Պարոն Վարդանյանը քվանտականների հետ սիրով կիսեց հաջողության հասնելու իր բանաձևը, տվեց արժեքավոր խորհուրդներ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, հորդորեց երբեք չդադարել երազել… Հանդիպումը ուսուցողական էր, բովանդակալից և, ամենակարևորը, խիստ մոտիվացիոն: Քվանտականները տպավորված հեռացան, իսկ պարոն Վարդանյանը պատրաստակամորեն խոստացավ Հայաստան այց կատարելու ժամանակ կրկին ժամանակ գտնել ու հանդիպել մեր սաներին: Շնորհակալություն ենք հայտնում Վահագն Վարդանյանին` «Քվանտի» հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի համար:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...